Հա

Քաղաքական

30/04/2019 - 08:40

Արմէն Սարգսեան. «ՀԸՄԸ-ն միաւորելու, համախմբելու, կրթելու կարեւոր գործունէութիւն է իրականացնում հայկական սփիւռքում»

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն երէկ՝ ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան (ՀՄԸՄ) կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանի գլխաւորած պատւիրակութեանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

ՀՄԸՄ ներկայացուցիչները ներկայացրել են կառոյցի կողմից իրականացւող ծրագրերն ու նախանշել առաջիկայ անելիքները: ՀՄԸՄ կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանն ասել է, որ իրենց կազմակերպութիւնը պատրաստ է այսուհետ եւս իր ծրագրերով աջակից լինել Հայաստանին:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ընդգծել է, որ ՀԸՄԸ-ն միաւորելու, համախմբելու, կրթելու կարեւոր գործունէութիւն է իրականացնում հայկական սփիւռքում: Այս համատեքստում նախագահն անհրաժեշտ է համարել, որ կառոյցն աւելի մեծ եռանդով շարունակի ազգային ինքնութեան պահպանմանը եւ մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմանն ուղղւած իր կարեւոր գործառոյթը: Աջակցելու իր պատրաստակամութիւնը յայտնելով՝ նախագահն ասել է, որ սփիւռքում անելիքները շատ են, եւ նոր մօտեցումների անհրաժեշտութիւն կայ՝ նոր ժամանակների ու նոր սերնդի պահանջներին եւ խնդիրներին համահունչ:

Հանդիպման աւարտին ՀՄԸՄ պատւիրակութեան անդամները նախագահ Արմէն Սարգսեանին են նւիրել կազմակերպութեան 100-ամեակի առթիւ թողարկւած նամականիշը:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։