Հա

Քաղաքական

04/05/2019 - 10:00

«Հրապարակ». «Եթէ ընդդիմութիւնը հրաժարւի մանդատներից, ԱԺ-ն կը կանգնի լեգիտիմութեան հարցի առաջ»

«Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թէ պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, եւ ընդդիմութեան, մասնաւորապէս՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դէպքում հնարաւոր չէ պառլամենտն արձակել։

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Նախորդ օրը մեր հրապարակումը շտապել էին հերքել, թէ պառլամենտն արձակելու 2 տարբերակ է գործում, եւ ընդդիմութեան, մասնաւորապէս՝ ԲՀԿ ողջ ցուցակի մանդատները վայր դնելու դէպքում հնարաւոր չէ պառլամենտն արձակել։

«Մենք խնդիրը բարձրացրել էինք սահմանադրականութեան եւ ո՛չ պառլամենտն արձակելու մասով։ Եւ եթէ ԲՀԿ-ի ու «Լուսաւոր Հայաստան»-ի պատգամաւորները, նրանց ցուցակներում ներգրաււած բոլոր անձինք հրաժարւեն պատգամաւորական մանդատներից, պառլամենտը բաղկացած կը լինի միայն իշխանական պատգամաւորներից, ինչն էլ իր հերթին կը յանգեցնի պառլամենտի լեգիտիմութեան խնդրի, այն է` սահմանադրական ճգնաժամի։ Թէ յետոյ այդ ճգնաժամը լուծելու համար ինչ քայլեր կը ձեռնարկւեն եւ պառլամենտն արձակելու ինչ սահմանադրական եղանակներ կընտրւեն, դա այլ հարց է»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագէտը:

Իսկ հնարաւո՞ր է պառլամենտի իշխանական հատւածից նոր ընդդիմութիւն ձեւաւորւի։ «Ոչ»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ պատգամաւորը եթէ դուրս է գալիս իր ֆրակցիայից, այլ ֆրակցիայի անդամագրւել չի կարող, նա դառնում է ազատ պատգամաւոր, իսկ ընդդիմութիւն լինելու մասին կարող է յայտարարութիւն անել միայն ֆրակցիան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։