Հա

Քաղաքական

08/05/2019 - 10:10

«Սփիւռքի հետ կապերի ամրապնդման գործը միայն Դաշնակցութեանն է մնացել». ՌԱԿ ատենապետ

Կարեւոր է, որ ունենանք Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքը. Ստեփանակերտում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելոյթի սկզբում նշեց Ռամկավար-ազատական կուսակցութեան ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը:

«alikonline.ir» - Կարեւոր է, որ ունենանք Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքը. Ստեփանակերտում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում ելոյթի սկզբում նշեց Ռամկավար-ազատական կուսակցութեան ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանը: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Նա ողջունեց ֆորումի անցկացումը եւ վստահութիւն յայտնեց, որ համատեղ ուժերով հնարաւոր կը լինի հասնել այդ դաշինքի կնքմանը: Աւետիքեանը կարեւորեց Սփիւռքի գործօնն այդ հարցում եւս: Նրա խօսքով` Դաշնակցութիւնն իր Հայ Դատի գրասենեակներով ցոյց է տալիս, թէ ինչպէս է հնարաւոր Հայաստան-Արցախ-Սփիւռք յարաբերութիւնները կարգախօսային վիճակից տանել դէպի աշխատանքային դաշտ:

«Սրանից 15 տարի առաջ մի երեք կազմակերպութիւն կար, որոնք տանում էին Սփիւռքի հետ կապերի ամրապնդման բեռը, այսօր այդ գործը կատարող միայն Դաշնակցութիւնն է»,- ասաց Աւետիքեանը` յաւելելով, որ Սփիւռքում անհատներ կան, որոնք հսկայական դերակատարում ունեն հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ հայրենիքի զարգացման գործում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։