Հա

Քաղաքական

09/05/2019 - 08:20

ՀՅԴ Հայաստանի ԳՄ շնորհաւորական ուղերձը Մայիսեան եռատօնի առթիւ

Շնորհաւորում ենք Շուշիի ազատագրման, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի կազմաւորման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի առթիւ:

Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան եւ Սփիւռքի սիրելի հայրենակիցներ,

Շնորհաւորում ենք Շուշիի ազատագրման, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի կազմաւորման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած յաղթանակի առթիւ:

Փառապանծ յաղթանակներն անհնար է պատկերացնել առանց ազատ ապրելու` մեր ժողովրդի աննկուն կամքի եւ ռազմական տաղանդի:

Շուշիի ազատագրումը բեկումնային նշանակութիւն ունեցաւ Արցախեան  պատերազմում: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի ազատագրութեան մարտերում զոհւած քաջորդիներին:

Մեր պարտաւորութիւնն է զարգանալ առանց զիջելու՝ կերտելով Հզօր, Արդար եւ Միացեալ Հայաստան:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

08 մայիսի 2019 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։