Հա

Քաղաքական

11/05/2019 - 11:10

«168 ժամ». «Ինչո՞վ է կերակրում Նիկոլ Փաշինեանը ՀՀ հպարտ քաղաքացուն. փաստեր, որոնք դուրս էին մնացել թոփ 100-ից»

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխութիւնից մէկ տարի անց Նիկոլ Փաշինեանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտօնավարման մեկամեակի առիթով հրաւիրւած ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակութեանը մոլորեցնելու հերթական փորձ։

«alikonline.ir» - «168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխութիւնից մէկ տարի անց Նիկոլ Փաշինեանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտօնավարման մեկամեակի առիթով հրաւիրւած ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակութեանը մոլորեցնելու հերթական փորձ։

100 փաստ ասւածը, անշուշտ, գրաւիչ է եւ տպաւորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխւել մարդկանց կեանքը։ Այս հարցն է, որն այդպէս էլ պատասխան չի ստանում։

Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանի բերած 100 փաստերի մէջ ոչինչ չկայ այն մասին, թէ վերջին մէկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։

Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նւազագոյն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցէ վարչապետը բարի լիներ ու յայտարարէր նաեւ, թէ դրա արդիւնքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կեանքը Հայաստանում։

Իշխանափոխութեան մէկ տարում Հայաստանի տնտեսութեան զարգացման տեմպերը միայն նահանջել են։ Գրեթէ կանգնել է տնտեսութեան իրական հատւածի աճը, փոխարէնը` գնալով տնտեսական աճն աւելի ու աւելի է նստում խաղային բիզնեսի վրայ։

Թէ չէ ստացւում է, որ ներդրումների կրճատման պատճառն էլ եղել է «Լիդիան Արմենիան»։ Գուցէ թէ այդ ընկերութեան գործունէութեան կասեցումը որոշակի դեր ունեցել է, բայց դա չէ ներդրումների կրճատման պատճառը, ինչպէս ասում է վարչապետը։ Վերջին մէկ տարում կառավարութիւնն իրենից կախւած ամէն ինչ է արել է, որպէսզի Հայաստանի տնտեսութեան մէջ ներդրումներ չլինեն։

Այնպէս որ, պատճառը ոչ թէ «Լիդիանի» ներդրումներն են, այլ կառավարութեան գործողութիւնները։ Ներդրողին անկիւն քշելով` ուզում ենք ներդրումներ խրախուսել։ Ի՞նչ է արել մէկ տարում կառավարութիւնը, որպէսզի կապիտալն իրեն հանգիստ, պաշտպանված ու ապահով զգա. կարեւոր չէ` դա կլինի դրսի, թէ ներսի ներդրող։

Արդիւնքն այն է, ինչ ունենք։ Բա ինչո՞ւ 100 փաստերից եւ ոչ մէկը վարչապետը չէր նւիրել ներդրումային բումին։

Իսկ տնտեսութեան թռիչքաձեւ աճը կամ տնտեսական յեղափոխուիւնն ո՞ւր էր թոփ 100-ում։

Ոչ մի տրամաբանութեան չի ենթարկւում այն, որ երկրի վարչապետը դժւարութեամբ է կարողանում յիշել նոյնիսկ մէկ գործարան, որը բացւել է վերջին մէկ տարում։ Այսքանից յետոյ պատահական չէ, որ Հայաստանի տնտեսութիւնը գտնւում է անմխիթար վիճակում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։