Հա

Քաղաքական

11/05/2019 - 10:40

Հող` Ղարաբաղի կարգավիճակի դիմա՞ց. բանակցութիւններ, որոնց հիմքում վտանգաւոր դրոյթներ կան

Քաղաքագէտը կարծում է, որ Հայաստանի ղեկավարութիւնը բաւարար կամք չունի բանակցութիւնների ներկայիս վտանգաւոր տրամաբանութիւնից հրաժարւելու համար։

Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղեան կարգաւորման հարցում խոցելի է մնում, քանի որ բանակցութիւնների դրոյթները Հայաստանի համար ոչ միայն շահաւէտ չեն, այլ՝ վտանգաւոր։

«alikonline.ir» - Քաղաքագէտը կարծում է, որ Հայաստանի ղեկավարութիւնը բաւարար կամք չունի բանակցութիւնների ներկայիս վտանգաւոր տրամաբանութիւնից հրաժարւելու համար։

Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղեան կարգաւորման հարցում խոցելի է մնում, քանի որ բանակցութիւնների դրոյթները Հայաստանի համար ոչ միայն շահաւէտ չեն, այլ՝ վտանգաւոր։ «Sputnik» Արմենիայի թղթակցի հետ զրոյցում այս մասին ասաց քաղաքագէտ Հայկ Մարտիրոսեանը։

Մարտիրոսեանը նշեց, որ այդ իրավիճակը պահպանւում է նաեւ Հայաստանի նոր իշխանութեան օրօք։ Ու թէեւ նրանք հիմա խօսքերով փորձում են մանևրել, խօսքերի վրայ փորձում են ազատւել Մադրիդեան սկզբունքներից, այնուամենայնիւ այդ սկզբունքները ոչ ոք չի չեղարկել. դրանք օրակարգում են մնում։ Խօսքը «հող Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» սկզբունքի մասին է։ Բայց, քաղաքագէտի խօսքով, Հայաստանի ղեկավարութիւնը բաւարար կամք չունի բանակցութիւնների ներկայիս վտանգաւոր տրամաբանութիւնից հրաժարւելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը բազմիցս նշել է, որ սկզբում պէտք է պարզել` ինչ են նշանակում Մադրիդեան սկզբունքները ու ինչ արդիւնքի կարող են յանգեցնել։ Նրա խօսքով` միայն դրանից յետոյ հայկական կողմը յստակ կը պատասխանի` որքան են իր համար այդ սկզբունքներն ընդունելի կամ անընդունելի։

Փորձագէտը կարծում է, որ Հայաստանի ղեկավարութիւնը փորձում է քողարկել իր անվճռականութիւնը Արցախի` բանակցութիւնների սեղան վերադառնալու անհրաժեշտութեան մասին խօսակցութիւններով։

Նա քննադատեց Փաշինեանի փաստարկներն այն մասին, որ պետութիւնն ու հայ ժողովուրդը մինչ այժմ ղարաբաղեան հիմնահարցի լուծման յստակ տեսլական չեն ձեւաւորել։ Մարտիրոսեանի խօսքով` այդ տեսլականը ձեւակերպւել է դեռ 1988 թւականին։

«Բանակցութիւնների ներկայիս տրամաբանութիւնը վտանգաւոր է Հայաստանի համար։ Պէտք է դուրս գալ դրանից։ Եթէ մենք դա նոր պատերազմի վախից չենք անում, ապա այդ պատերազմը միշտ էր սպառնում մեզ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարւել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց»,- ասաց Մարտիրոսեանը։

Այդ իմաստով նա տրամաբանական է համարում Հայաստանի պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանի յայտարարութիւնն այն մասին, որ Երեւանը ձգտում է Բաքւի նկատմամբ ռազմական առաւելութիւն ձեռք բերել։ Տօնոյեանի դիրքորոշումը վկայում է, որ հայկական հասարակութեան մէջ ղարաբաղեան հարցում աւելի խիստ պահւածքի պահանջմունք կայ։

«Դա նաեւ նշանակում է, որ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ սկսել է ատամներ ցոյց տալ։ Պաշտպանութեան նախարարն այս դէպքում ասում է այն, ինչը պէտք է ասի իրեն յարգող ցանկացած պետութեան ռազմական ղեկավարութիւնը»,- վստահ է Մարտիրոսեանը։

Միաժամանակ, քաղաքագէտի խօսքով, նման յայտարարութիւնները պէտք է ամրապնդւած լինեն գործնական քայլերով ինչպէս զինանոցի արդիականացման ու համալրման առումով, այնպէս էլ քաղաքական ու դիւանագիտական մակարդակով։ Նա կարծում է, որ քաղաքական առումով դժւար է գնահատական տալ, իսկ քաղաքական ասպարէզում դեռ ամւն ինչ վատ է։

Մարտիրոսեանը վստահ է նաեւ, որ Նիկոլ Փաշինեանի ու Իլհամ Ալիեւի Դուշանբէում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները ցանկալի արդիւնք չեն տւել։

Դրա փոխարէն Բաքուն հակամարտութեան գօտում ինժեներային ամրացումներ սարքելու հնարաւորութիւն ստացաւ, իսկ հայկական կողմն այդ աշխատանքները կանխելու համար ոչինչ չարեց` յղում անելով Դուշանբէում ձեռք բերւած «վերելակային» պայմանաւորւածութիւններին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։