Հա

Քաղաքական

12/05/2019 - 09:40

Զոհրաբ Մնացականեան. «Փոքր երկիր լինելով, փորձում ենք կառուցել մեր օրակարգը մեր ազգային շահին համապատասխան»

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն անդրադարձել է Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի հետ Հայաստանի յարաբերութիւններին, փոխգործակցութեանը, խօսել է «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» համաժողովին բարձր մակարդակով ՀՀ-ի չմասնակցելու պատճառների մասին:

«alikonline.ir» - ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանն անդրադարձել է Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի հետ Հայաստանի յարաբերութիւններին, փոխգործակցութեանը, խօսել է «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» համաժողովին բարձր մակարդակով ՀՀ-ի չմասնակցելու պատճառների մասին: Գրում է «Yerkir.am»-ը:

 

- «Մենք, փոքր երկիր լինելով, փորձում ենք կառուցել մեր օրակարգը մեր ազգային շահին համապատասխան եւ փորձում ենք դիրքաւորել այնպէս, որ բալանսը պահպանենք: Մեր մօտեցումը եղել է այն, որ մենք չափազանց կարեւոր օրակար գ ունենք այս ուղղութիւններով: Եւ մէկ ուղղութեամբ շարժւելու կարողութիւնը՝ոչ ի հաշիւ միւսի, ամենամեծ մարտահրաւէրն է մեր արտաքին քաղաքականութիւնում: Փորձում ենք աւելի ներգրաււած լինել այս ուղղութիւններում` ճիշտ հաշւարկւած քաղաքականութիւն վարելով, որպէսզի կարողանանք ողջամիտ առաջ շարժւել եւ ապահովել մեր ազգային շահերը»,- նշել է նախարար-Վրաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւններում զարգացումներիի՞ն չակնկալիքներ ունենք մօտ ապագայում:

- Ինչպէս որ արտայայտւած է մեր կառավարութեան ծրագրում, մեր անմիջական հարեւանները` Վրաստանը եւ Իրանը, ռազմավարական առումով եղել ու մնում են մեր կարեւոր ուղղութիւններից մէկը: Մենք մեր ծրագրում ձեւաւորել ենք նաեւ այն մօտեցումը, որ փորձելու ենք զերծ պահել այդ յարաբերութիւնները տարբեր աշխարհաքաղաքական ազդեցութիւններից: Սա է մեր յարբերութիւնների հիմքում դրւած: Գիտէք, որ կայ բաւական հետաքրքիր եւ արդիւնաւէտ դրական դինամիկա մեր վրացի գործընկերների հետ: Բաւական էր եւ ելի աշխատանք է կայնայ եւ հարաւային ուղղութեամբ: Եւ այդ ամէնը, ի հարկէ, բաւական բարդ գործառոյթ է այն առումով, որ  պէտք է համագործակցել եւ զարգացնել այն, ինչն անմիջապէս բխում է մերազգային շահերից` միեւնոյն ժամանակ համադրելով դաաշխարհաքաղաքական տարբեր զարգացումների հետ եւ կարողանալով գտնել ձեւաչափեր` ինչպէս զերծ պահել այդ յարաբերութիւնները նման ճնշումներից: Այս տարւայ ընթացքում, կարծում եմ, որ ունենք բաւական դրական բնականոն յարաբերութիւնների զարգացումներ: Բնական է, որ երկկողմ յարաբերութիւններում կան տարբեր հարցեր: Ամէն ինչ չէ, որ կարող է հարթ ընթանալ եւ լինել առանց խնդիրների: Սակայն մեր աշխատանքի միջոցով մենք կարողացել ենք  եւ ունենք բաւականին լաւ ձեւաչափեր եւ խողովակներ միմեանց հետաշխատելու համար:

 

- Ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել Հայաստան-ԱՄՆ, ՀՀ-ՉԻնաստան, ՀՀ-ՌԴ յարաբերութիւններից: Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» համաժողովին: 

- Գիտէք, որ Ռուսաստանի հետ ունենք յարաբերութիւնների չափազանց լայն օրակարգ: Նշեցիք «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» համաժողովի մասին: Բնապահպանութեան նախարարը մասնակցել է դրան: Իսկ ամենաբարձր մակարդակով, վստահեմ, որ սա վերջինը չէ եւ ինչ-որ չափով նոյնպէս մենք ադապտացնում ենք մեր գերակայութիւններն այս նոր զարգացումներին: Եւ վստահեմ, որ մենք առաջին հերթին այնտեղ բաւական գիտակցւած քաղաքականութիւն ձեւաւորելու միջոց ունենք: Նշեցիք երեք հիմնական ուղղութիւններ, բայց կան նաեւ այլ ուղղութիւններ նոյնպէս: Եւ մենք, փոքր երկիր լինելով, փորձում ենք կառուցել մե օրակարգը մեր ազգային շահին համապատասխան եւ փորձում ենք դիրքաւորել այնպէս, որ բալանսը պահպանենք: Մեր մօտեցումը եղել է այն, որ մենք չափազանց կարեւոր օրակարգ ունենք այս ուղղութիւններով: Եւ մէկ ուղղութեամբ շարժւելու կարողութիւնը՝ ոչ ի հաշիւ միւսի, ամենամեծ մարտահրաւէրն է մեր արտաքին քաղաքականութիւնում: Փորձում ենք աւելի ներգրաււած լինել այս ուղղութիւններում` ճիշտ հաշւարկւած քաղաքականութիւն վարելով, որպէսզի կարողանանք ողջամիտ առաջ շարժւել եւ ապահովել մեր ազգային շահերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։