Հա

Քաղաքական

12/05/2019 - 08:30

Բակօ Սահակեանը մասնակցել է զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշակոթողի բացմանը

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշէն համայնք եւ մասնակցել զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշակոթողի եւ թանգարանի հանդիսաւոր բացմանը:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշէն համայնք եւ մասնակցել զոհւած ազատամարտիկների յիշատակը յաւէրժացնող յուշակոթողի եւ թանգարանի հանդիսաւոր բացմանը: Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար նախագահը պետական բարձր պարգեւներ է յանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդէս եկել ելոյթով:

Բակօ Սահակեանը նշել է, որ կոլխոզաշէնցիները միշտ աչքի են ընկել իրենց հայրենասիրութեամբ, ակտիւօրէն մասնակցել են հայրենիքի պաշտպանութեան գործին:

«Կոլխոզաշէնը Արցախի հինաւուրց բնակավայրերից է, եւ նրա բնակիչներին միշտ յատուկ է եղել աշխատասիրութիւնը, պարկեշտութիւնը, նւիրւածութիւնը հայրենիքին եւ հարազատ օջախին: Դուք ունէք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր»,- ընդգծել է իր ելոյթում երկրի ղեկավարը՝ համոզմունք յայտնելով, որ այս յուշահամալիրը կը դառնայ ուխտավայր ե՛ւ կոլխոզաշէնցիների, ե՛ւ ողջ Արցախի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։