Հա

Քաղաքական

15/05/2019 - 10:50

«Հայ-իրանական յարաբերութիւնների հարուստ օրկարգում որեւէ անիրագործելի բան չկայ». իրանագէտ

Երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետութիւն: Դա ՀՀ ղեկավարի առաջին այցն է Իրան 2018 թւականի գարնանը երկրում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: «Politik.am»-ը իրանագէտ Վարդան Ոսկանեանից հետաքրքրւեց, արդեօք այս 2 ամսւայ ընթացքում հայ-իրանական յարբաերութիւններում ակնկալւող փոփխութիւն կամ դրան ուղղւած քայլեր ձեռնարկւել են` անդրադառնալով նաեւ այն դիտարկումներին, որ նախատեսւող ծրագրերից որոշները հնարաւոր չէ իրագործել:

«alikonline.ir» - Երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այցով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետութիւն: Դա ՀՀ ղեկավարի առաջին այցն է Իրան 2018 թւականի գարնանը երկրում տեղի ունեցած թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ: «Politik.am»-ը իրանագէտ Վարդան Ոսկանեանից հետաքրքրւեց, արդեօք այս 2 ամսւայ ընթացքում հայ-իրանական յարբաերութիւններում ակնկալւող փոփխութիւն կամ դրան ուղղւած քայլեր ձեռնարկւել են` անդրադառնալով նաեւ այն դիտարկումներին, որ նախատեսւող ծրագրերից որոշները հնարաւոր չէ իրագործել:

Իրանագէտի կարծիքով, ըստ էութեան, հայ իրանական յարաբերութիւնների հարուստ օրկարգում որեւէ անիրագործելի բան չկայ, այսինքն` ցանկացած ծրագիր, որն ունենք Իրանի հետ համպատասխան ջանքի եւ աշխատանքի շնորհիւ կարելի է իրականութիւն դարձնել:

«Այլ խնդիր է, որ այդ ծրագրերից շատերը, այսպէս ասած, խօսքային մակարդակում են մնում, եւ դրանց իրագործման ուղղութեամբ անհրաժեշտ ջանքեր եւ եռանդ չեն ներդրւում: Ընդհանուր առմանբ կարելի է նշել, որ Հայաստան-Իրան յարաբերութիւնների համատեքստում չափազանց պատեհ իրավիճակ է ստեղծւել: Մի կողմից Իրանի հանդէպ կիրառւող պատժամիջոցները բնականաբար որոշակի ռիսկային իրավիճակ են ստեղծել հայ գործարարների համար, միւս կողմից էլ` լրացուցիչ հնարաւորութիւններ են ստեղծւել Իրանի հետ տնտեսական դաշտում յարբերութիւնները զարգացնելու առումով: Այս իմասով Հայաստանը ունի բոլոր հնարւորութիւնները Իրանի համար հիւսիսային ելք ապահովելու համար դէպի ԵԱՏՄ եւ Եւրոմիութեան երկրներ: Շատ ափսոս է, որ շատ դէպքերում մենք ոչ միայն այդ հնրաւորութիւնները չենք օգտագործում, այլեւ չեն քննարկում դրանց օգտագործման հեռնակարը:

Հայ-իրանական յարաբերութիւնների տնտեսական տիրոյթը պէտք է լինի մշտական աշխատանքի ոլորտում, ինչը մեր երկրի համար կենսկան նշանակութիւն ունի: Բոլոր տնտեսական ծրագրերը ոչ միայն տնտեսկան բաղադրիչ ունեն, այլեւ աշխարհաքաղաքական: Դրանց իրագործման շնորհիւ է, որ Հայաստանը տարածաշրջանում կարող է շատ դէպքերում գերակայ դիրք ապաահովել: Հետեւաբար այս ոլորտին պէտք է յատուկ ուշադրութիւն դարձնել, այլ ոչ թէ խնդիրները մնան խօսքային, բանակցային տարբեր փուլերում»,- ասաց իրանագէտը:

Հարցին, թէ վերջին տարիների կտրւածքով Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների լարւած լինելը` կապւած Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի հնարաւոր չեղարկման հետ, ինչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստան-Իրան յարաբերութիւնների վրայ, Վարդան Ոսկանեանը պատասպանեց.

«Բնական է, որ Հայաստանը` որպէս Իրանի հետ ցամաքային սահման ունեցող երկիր, ակնդէտ ուշադրութեամբ պէտք է հետեւի Իրանի ներսում եւ դրա շուրջ զարգացումներին: Ինչ վեաբերում է ԱՄՆ-Իրան յարաբերութիւնների հեռանկարին, ապա պէտք է նշել, որ ԱՄՆ-ի համար հիմնական խնդիրը, չնայած տարբեր մեկնաբանութիւններին, այսուհանդերձ Իրանի ներսում վարչակարգի փոփոխութիւնն է: Խնդիր, որի իրականացումը պահի դրութեամբ անհնարին է, հետեւաբար Միացեալ նահանգների ջանքերը` ուղղւած Իրանի ներսում ցնցումներ տեղի ունենալուն, այս պահի դրութեամբ արդարացւած չեն: Ըստ էութեան` լուծումը մէկն է`ԱՄՆ-ի վերադարձը իր միջազգային պարտաւորութիւններին, այն է` Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքւած համաձայնագրին: Հռետորաբանութեան մակարդակով այս յարաբերութիւնները բաւականին սրւած են, ինչը որոշակի անհանգստութիւնների է բերում նաեւ Հայաստանում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։