Հա

Քաղաքական

20/05/2019 - 08:30

ՀՀ նախագահի յայտարարութիւնը` ստեղծւած իրավիճակի վերաբերեալ

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցութեամբ ՀՀ նախագահ Արմէն Սարգասեանը հանդէս է եկել յայտարարութեամբ:

«alikonline.ir» - Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցութեամբ ՀՀ նախագահ Արմէն Սարգասեանը հանդէս է եկել յայտարարութեամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այն, որ Հայաստանի Հանրապետութիւնում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպէտք է որեւէ մէկի մէջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեամբ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին։ Հետեւաբար, ՀՀ իշխանութեան ճիւղերը՝ օրէնսդիր, գործադիր եւ դատական, պէտք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հաւաքական կամքը եւ ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից եւ պաշտօնից՝ պահպանել հանգստութիւն եւ հանդարտութիւն, պահպանել Սահմանադրութիւնն ու օրէնքները։

Այս պահին աշխատանքային այցով գտնւելով արտերկրում՝ անընդհատ կապի մէջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:

Յորդորում եմ, որ սթափութիւնը եւ հանդուրժողականութիւնը գերակայ լինեն այս օրերին:

Աստւած պահապան բոլորիս»,- ասւած է ՀՀ նախագահի յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։