Հա

Քաղաքական

20/05/2019 - 14:00

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտութիւնների ժամանակը». Նիկոլ Փաշինեան

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտութիւններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ՀՀ կառավարութիւնում դատաիրաւական համակարգի վերաբերեալ իր ելոյթում նշել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«alikonline.ir» - Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտութիւններ իրականացնելու ժամանակը: Այս մասին այսօր, ՀՀ կառավարութիւնում դատաիրաւական համակարգի վերաբերեալ իր ելոյթում նշել  է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Այդ գործընթացը պէտք է արտայայտւի հետեւեալում.

  1. Հայաստանում գործող բոլոր դատաւորները պէտք է ենթարկւեն, այսպէս ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրութիւնը պէտք է ամբողջական տեղեկատւությիւն ունենայ դատաւորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանութեան, գույքային վիճակի, դատաւորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծաւալած գործունէութեան, անհատական եւ պրոֆեսիոնալ յատկանիշների մասին:
  2. Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի որոշումներով հաստատւած՝ քաղաքացիների իրաւունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատաւորները պէտք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացւեն պաշտօններից:
  3. Բոլոր այն դատաւորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբիեկտիւ դատաւորներ, պէտք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայութիւն մատուցելով Հայաստանի Հանրապետութեանն ու նրա ժողովրդին:
  4. Հիմա արդէն անցումային արդարադատութեան մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտութիւն է Հայաստանի Հանրապետութեան համար, եւ մենք պէտք է մէկ-երկու ամսւայ ընթացքում ամփոփենք վերջին եօթ-ութ ամիսներին այս ուղղությեամբ մեր կատարած աշխատանքը։
  5. Ազգային ժողովում պէտք է տեղի ունենայ օրէնսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կեանքի կոչելու եւ Հայաստանում իրապէս, երաշխաւորւած անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթէ սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխութիւններ, մենք պէտք է գնանք նաեւ այդ քայլին, եթէ պէտք լինի դա անել համաժողովրդական հանրաքւէով, մենք պէտք է գնանք նաեւ նման լուծումների»,- մասնաւորապէս նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։