Հա

Քաղաքական

20/05/2019 - 14:10

«Վարչապետի կոչին արձագանգել է հազիւ 1100 մարդ». «Իրազեկ քաղաքացիների միաւորում»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ կոչ էր արել քաղաքացիներին` մայիսի 20-ի առաւօտեան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը եւ թոյլ չտալ որեւէ մէկի մուտք գործել դատարաններ:

«alikonline.ir» - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ կոչ էր արել քաղաքացիներին` մայիսի 20-ի առաւօտեան ժամը 8:30-ից արգելափակել բոլոր դատարանների մուտքերը եւ թոյլ չտալ որեւէ մէկի մուտք գործել դատարաններ:

Ըստ «Yerkir.am»-ի՝ «Իրազեկ քաղաքացիների միաւորումը» հասարակական կազմակերպութիւնը փորձել է պարզել՝ ինչպէս են արձագանքել քաղաքացիները ՀՀ վարչապետի կոչին: Այսպէս` ժամը 8:40-ից.

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի բոլոր մուտքերը փակ են: Այստեղ հաւաքւած է մօտ 150 ցուցարար, 4 մեքենայ արգելափակել է դատարանի գլխաւոր մուտքը: Ցուցարարների թիւն այստեղ գնալով աւելացել է՝ հասնելով մօտ 300-ին, որոնք ոչ մէկի թոյլ չեն տալիս ներս մտնել: Այստեղ է նաեւ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւոր Նարինէ Թուխիկեանը:

Աւան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի մօտ հաւաքւել է մօտ 80 ցուցարար, նրանց թւում է ՊՎԾ նախկին պետ Դաւիթ Սանասարեանը, Աւելի ուշ ցուցարարների թիւը հասել է մօտ 150-ի, նրանց են միացել«Իմ քայլ»-ի պատգամաւորներ Հայկ Կոնջորեանը, Տաթեւիկ Հայրապետեանը, Մխիթար Հայրապետեանը:

Էրեբունի եւ Նուբարաշէն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի շէնքի բոլոր մուտքերն արգելափակւած են, այստեղ հաւաքւած է մօտ 50 ցուցարար, նրանց թւում են պատգամաւորներ Արմէն Փամբուխչեանը եւ Յակոբ Սիմիդեանը:

Վարչական վերաքննիչ դատարանի շէնքի մօտ ցուցարարների թիւը հասնում է մօտ 20-25-ի, նրանց թււմ են պատգամաւորներ Սարգիս Խանդանեանը եւ Քրիստինէ Պօղոսեանը:

Արաբկիր եւ Քանաքեռ Զէյթուն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի մօտ ցուցարարների թիւը հասել է մօտ 140-150: Այստեղ են նաեւ «Իմ քայլ»-ի պատգամաւորներ Արման Եղոյեանը եւ Նիկոլայ Բաղդասարեանը:

Շենգաւիթ վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարանի մօտ վաղ առաւօտեան շուրջ 20 մարդ փակել է դատարանի թէ՛ ծառայողական, թէ՛ հիմնական մուտքերը։ Աւելի ուշ ցուցարարների թիւը հասել է մօտ 40-ի:

Աջափնեակ եւ Դաւթաշէն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի մուտքերը նոյնպէս փակ են: Այստեղ հաւաքւած է 80 մարդ, մեքենաներ, որոնք բարձր երաժշտութիւն են միացրել: Այստեղ են նաեւ «Իմ քայլ»-ի պատգամաւորներ Լիլիթ Մակունցը եւ Վահագն Հովակիմեանը:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի եւ Վարչական դատարանի մուտքի մօտ հաւաքւածների թիւը հասնում է մօտ 150-ի: Նրանք արգելափակել են բոլոր մուտքերը եւ թոյլ չեն տալիս որեւէ մէկին մուտք գործել շէնք, չնայած ոստիկանների կոչին: Այստեղ են «Իմ քայլ»-ի պատգամաւորներ Գէորգ Պապոյեանը եւ Բաբգէն Թունեանը:

Բարձրագոյն դատական խորհրդի դիմաց հաւաքւել է քիչ՝ մօտ 7-10 մարդ, որոնց, սակայն, յաջողւել է արգելափակել մուտքը:

Վճռաբեկ դատարանի մօտ հաւաքւած է շուրջ 50 ցուցարար, դատարանի բոլոր մուտքերը փակ են, այստեղ է պատգամաւոր Մարիա Կարապետեանը։

Փակ են նաեւ Սահմանադրական դատարանի մուտքերը, այստեղ ցուցարարների թիւը հասնում է 150-ի:

Այսպիսով, ըստ ՀԿ-ի դիտարկումնրի՝ ժամը 10:00-ի դրութեամբ, ՀՀ վարչապետի կոչին արձագանքել է մօտ 1100 մարդ, բոլոր դատարանների մուտքերը փակ են: Ցուցարարներից բացի՝ հաւաքւած են մեծ թւով ոստիկաններ: Գրեթէ բոլոր դատարանների մօտ ներկայ են նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։