Հա

Քաղաքական

21/05/2019 - 08:50

ՌԱԿ վարչութիւնը խստօրէն դատապարտում է ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարեանի հանդէպ տեղի ունեցած յարձակումը

ՌԱԿ (Ռամկավար Ազատական Կուսակցութիւն-ԽՄԲ.) Կենտրոնական վարչութիւնը խստօրէն դատապարտում է ՀՅԴ յայտնի գործիչ Հրանտ Մարգարեանի հանդէպ տեղի ունեցած բռնութիւնը։

«alikonline.ir» - ՌԱԿ (Ռամկավար Ազատական Կուսակցութիւն - ԽՄԲ.) Կենտրոնական վարչութիւնը խստօրէն դատապարտում է ՀՅԴ յայտնի գործիչ Հրանտ Մարգարեանի հանդէպ տեղի ունեցած բռնութիւնը։

ՌԱԿ-ը կարծում է, որ տեղի ունեցած բռնարարքը արդիւնքն է երկրում տիրող ատելութեան եւ անհանդուրժողականութեան մթնոլորտի։

Այս յարձակումը առաւել մտահոգիչ է, քանի որ այն տեղի է ունեցել, երբ Հ. Մարգարեանը իր թոռների հետ զբօսնելիս է եղել Ազատութեան հրապարակում։

ՌԱԿ-ը կոչ է անում իրաւապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ յանցագործութիւնը բացայայտելու, մեղաւորներին խստօրէն դատապարտելու համար եւ կանխելու հետագայ նման սադրանքները:

 

ՌԱԿ  կենտրոնական վարչութիւն

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։