Հա

Քաղաքական

21/05/2019 - 09:00

«Ես չունեմ տեղեկութիւն, թէ կան ուժեր, որոնք դաւաճանական գործողութիւններ են նախապատրաստում». Բակօ Սահակեան

Մայիսի 20-ին լրագրողների հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գործով երաշխաւորութիւն ներկայացնելու հանգամանքին:

«alikonline.ir» - Մայիսի 20-ին լրագրողների հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանն անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գործով երաշխաւորութիւն ներկայացնելու հանգամանքին: Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Հարցին, թէ արդեօք այդ երաշխաւորութիւնն աւելորդ լարւածութիւն առաջացրեց դատական գործի մէջ, Բակօ Սահակեանը պատասխանեց. «Մեր քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարւածութիւն առաջացնել: Ընդհակառակը, այդ քայլը նպատակ ունէր թուլացնել լարւածութիւնը»: Բակօ Սահակեանը նշեց, որ միջնորդութեան մէջ նշւել է, որ դա քայլ չէր` ուղղւած  ՀՀ դատական գործընթացը կասկածի տակ առնելու, դա ընդամենը միջնորդութիւն էր` խափանման միջոցը փոխելուն:

Հարցին, թէ ինչպէս կարձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ուշագրաւ այն յայտարարութեանը, թէ կան ուժեր Արցախում, որոնք ուզում են պատերազմ հրահրել եւ ամբողջ պատասխանատւութիւնը գցել Հայաստանի վրայ, Բակօ Սահակեանը պատասխանեց. «Եթէ կան այդպիսի գործիչներ կամ այդպիսի ուժեր, մենք պարտաւոր ենք բացայայտել այդ մարդկանց: եթէ կան նման ուժեր, ապա ես էլ նրանց կը որակեմ որպէս դաւաճաններ: Ես չունեմ տեղեկութիւններ, թէ կան նման ուժեր կամ գործիչներ, որոնք նախապատրաստում են դաւաճանական գործողութիւններ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։