Հա

Քաղաքական

21/05/2019 - 12:20

«Իրատես». «Ո՞ւմ մտքով կանցնէր, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու հետեւից 2.5 տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ»

«Իրատես» թերթը գրում է. ««Ո՞ւմ մտքով կանցնէր, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու ետեւից երկուսուկէս տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբօսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարեանին, յարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջեւ:

«alikonline.ir» - «Իրատես» թերթը գրում է. ««Ո՞ւմ մտքով կանցնէր, որ յանուն հայրենիքի ռազմաճակատ մեկնած մարդու ետեւից երկուսուկէս տասնամեակ անց «թուրք» կարող են վանկարկել ու թքել նրա վրայ: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի բուռ ժողովրդին կարող են սեւերի ու սպիտակների, յեղափոխականների ու հակայեղափոխականների բաժանել ու թոռների հետ զբօսանքի դուրս եկած ազատամարտիկին` ՀՅԴ-ական Հրանտ Մարգարեանին, յարձակման թիրախ դարձնել օրը ցերեկով՝ երեխաների աչքի առջեւ:

Մի կողմ թողնելով նրա կուսակցական պատկանելութիւնը, Արցախեան ազատամարտի մասնակից լինելու հանգամանքը` մի պահ պատկերացնենք, որ նոյն կերպ են վարւում մեզ հետ, ի՞նչ կը զգայինք: Գոնէ ես նախորդ տարւայ այս օրերին սեփական մաշկի վրայ զգացել եմ՝ ինչ է նշանակում մէկ օրում օտարանալ այն հարազատների համար, որոնց համակարծիք չես: Այժմ, փաստօրէն, պէտք է շնորհակալ լինեմ նրանց, որ ֆիզիկական բռնութիւն չեն գործադրել, այլ միայն քամահրանքի ու սաստող հայեացքների են արժանացրել:

Ինչքան էլ իշխանութեան եկած նորեկները յայտարարում էին սիրոյ ու հանդուրժողականութեան մասին, դէպքերի զարգացումներն ու հասարակութեան ներսում առաջացած անջրպետի խորացումն այլ բանի մասին են գուժում: Դեռ այն ժամանակ ես յոյս ունէի, որ երկրի մտաւորականութիւնը, արւեստագէտները, մարդիկ, որոնց խօսքը փոքրիշատէ լսելի է ու յարգանքի արժանի հասարակութեան համար, յայտարարութիւններ կանեն՝ փորձելով մեղմացնել օր օրի ահագնացող ատելութեան մթնոլորտը: Բայց մտաւորականների միակ արարքն Օպերային թատրոնում վարչապետի հետ հանդիպումն ու նրան կենաց յիշեցնող դիֆիրամբներ ձոնելը եղաւ:

Նախորդ իշխանութիւնների կողմից յատկացւած միջոցներով՝ պետական կամ մասնաւոր, ֆիլմեր նկարահանած ռեժիսորներից մէկը, պարզւեց, չէր հասկացել՝ տեղի ունեցածը` իշխանափոխութիւնը, երա՞զ է, թէ՞ իրականութիւն:

Մտաւորականութիւնը լռեց նաեւ այն ժամանակ, երբ Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող գերատեսչութիւնը՝ Մշակոյթի նախարարութիւնը, օպտիմալացնելու որոշում կայացւեց: Կարեւորը փողը լինի, ֆիլմ նկարեն, գիրք տպագրեն, շրջագայեն երկրէ երկիր, երգեն իշխանական խնջոյքներին, հոգ չէ, թէ ազգային մշակոյթն ու դիմագիծը պահպանելու կարեւորագոյն հարցն անտեսում են:

Եթէ յանկարծ իրավիճակի փոփոխութիւն տեղի ունենայ, ու այժմեանները նախկին դառնան՝ այդ ժամանակ էլ նորեկներին «երազի ու իրականութեան» ձոնը կասեն: Որոշ մտաւորականներ վրդովւած կեցւածք ընդունեցին Օպերային թատրոնի գեղարւեստական ղեկավար ու տնօրէն Կոնստանտին Օրբէլեանին տնօրէնի պաշտօնից ազատելու ժամանակ, յստակեցրին՝ կը բողոքեն այնքան ժամանակ, քանի դեռ Օրբէլեանը չի վերականգնւել պաշտօնում:

Դէպքից անցել է շուրջ երկու ամիս, թատրոնը տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար ունի, Օրբէլեանն այդ պաշտօնում, ըստ երեւոյթին, չի վերականգնւի, իսկ արւեստագէտները մոռացել են, որ միջադէպը դատապարտող յայտարարութիւն էին տարածել ու ստորագրել դրա տակ: Քաղաքական խաղերի մէջ ներքաշւած մտաւորականութիւնը, իհարկէ, նոր չէ, բոլոր ժամանակներում էլ իշխանութեան ներկայացուցիչներին շոյել է, երբ իրենց հաճոյախօսել են հասարակութեան շրջանում համբաւ ունեցող մարդիկ: Բայց նրանց թիւ մէկ առաքելութիւնը պէտք է լինի մարդկանց մշակութային ու կրթական մակարդակի բարձրացումը, անհրաժեշտ պահին յայտարարութիւններ անելը, կոչով հանդէս գալը, սթափ դատելու ու գեղեցիկը տեսնելու յորդոր հնչեցնելը:

Այս օրերին մեզ համար անթոյլատրելի ժանտախտը՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, որ կարող է կործանարար լինել ամբողջ պետութեան համար, կրկին գլուխ է բարձրացրել: Եւ այդ տարանջատումը հրապարակ է նետւում, օրինակ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի շուրթերով: Ու կրկին լռում են մտաւորականները»:

Յարակից լուրեր

  • Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն
    Հայաստանում եղել է չորս Դաշնակցութիւն

    Հետաքրքրութեամբ կարդացի Ռամկավար ազատական (Լիբերալ դեմոկրատական) կուսակցութեան անդամ Վիգէն Խաչատրյեանի արտայայտութիւնը, որ 1990-1995 թւականներին Հայաստանում եղել է երկու Դաշնակցութիւն։ Սա կարող է անմեղ արտայայտութիւն է, պարոն Խաչատրեանը իր արտայայտած գաղափարներից մէկը շեշտելու համար ուզել է նշել, որ նոյնիսկ Դաշնակցութիւնը որոշ մի հանգրւանի բաժանւել է երկուսի։ Իսկ քաղաքական ներկայ մթնոլորտում կարելի է նաեւ մտածել, որ պարոն Խաչատրեանը ջուր է լցնում վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջրաղացին, որ փորձում է միշտ երկու Դաշնակցութիւն տեսնել՝ դրսում ու ներսում, Հայաստանում եւ արտերկրում…

  • «Վարչապետը միտք արտայայտելիս պէտք է ստեղծի նաեւ դրա իրականացման մեխանիզմը». Արմէն Սարգսեան
    «Վարչապետը միտք արտայայտելիս պէտք է ստեղծի նաեւ դրա իրականացման մեխանիզմը». Արմէն Սարգսեան

    ՀՀ վարչապետը, եթէ մի միտք է արտայայտում, պէտք է ստեղծի համապատասխան մեխանիզմ՝ այդ միտքն իրականացնելու համար. Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմէն Սարգսեանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինեանի՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտայայտութեան ազդեցութիւնը բանակցային գործընթացի վրայ:

  • Թուրքիայից ներկրման ծաւալը աճման միտում ունի. կանգ առնել է պէտք
    Թուրքիայից ներկրման ծաւալը աճման միտում ունի. կանգ առնել է պէտք

    Սիրիական թնջուկն ինչ ազդեցութիւն կարող է ունենալ Հայաստանի տնտեսութեան վրայ։ Առաջին հայացքից թւում է՝ ոչ մի։

  • «Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կապող օղակի դերը Հայաստանին յաւելեալ առաւելութիւններ եւ յաղթաթուղթ կը տայ տնտեսական եւ քաղաքական ասպարէզում». ՀՀ-ում ՌԴ դեսպան
    «Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կապող օղակի դերը Հայաստանին յաւելեալ առաւելութիւններ եւ յաղթաթուղթ կը տայ տնտեսական եւ քաղաքական ասպարէզում». ՀՀ-ում ՌԴ դեսպան

    Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազօր դեսպան Սերգէյ Կոպիրկինը 24News.am պարբերականին տւած հարցազրոյցում անդրադարձել է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ համագործակցութեան հեռանկարներին եւ ընդգծել Հայաստանի դերակատարութիւնն այդ յարաբերութիւնների զարգացման գործում:

  • Հակառակորդը յարձակման հող է նախապատրաստում, մենք նւազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը
    Հակառակորդը յարձակման հող է նախապատրաստում, մենք նւազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը

    Եթէ մենք նայենք այն գործողութիւններին, որ իրականացնում է մեր հակառակորդը՝ հռետորաբանութեան սաստկացում, դիւերսիոն գործողութիւններ, ռազմական բիւջէի կտրուկ ընդլայնում (յայտարարւել է՝ 21 տոկոսով), կը տեսնենք, որ դրանք ունեն երկու նպատակ՝ ստեղծել մեզ համար ծանր հոգեբանական ֆոն եւ Հայաստանի համար ստեղծել միջազգային մեկուսացում, որը հակառակորդի ձեռքերը կազատի ուժային գործողութիւնների գնալու համար. Յամենայն դէպս, այդպիսին է եղել 2016 թ. սցենարը, որ իր մօտ մասամբ յաջողւել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցութեան համահիմնադիր Աւետիք Չալաբեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։