Հա

Քաղաքական

21/05/2019 - 13:00

Ինչո՞ւ վարչապետ Փաշինեանը փակել տւեց դատարանների դռները. սպառնալիքներ վերաքննիչ, սահմանդրական դատարններին եւ Արցախի Հանրապետութեանը

Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Հիմա պարզ դարձաւ թէ ինչու վարչապետ Փաշինեանը փակել տւեց դատարանների դռները. սպառնալիքներ վերաքննիչ, սահմանդրական դատարններին եւ Արցախի Հանրապետութեանը:

Ուրեմն, Ռոբերտ Քոչարեանին կալանքից ազատելու դատարանի վճռից յետոյ, վարչապետ Նիկոլ Փաշինեանը աւտոմեքենայի միջից լայւով հանդարտ դէմքով առանց ժպտալու (նա ներւայնութիւնը ժպիտով թաքցնում է) ասաց, որ դատարանների վրայ ինքը ոչ մի ճնշում չի գործադրում, բացի այդ քրէակատարողական հիմնարկները լիքն են կալանաւորներով, անհրաժեշտ է քչացնել նրանց թիւը եւ այլն։ Ենթատեքստը պարզ էր՝ ինքը կապ չունի վճռի հետ, ու նաեւ, որ Քոչարեանին նախնական կալանքից ազատելուն նորմալ է վերաբերւում, եւ որ կարեւորը դատավարութիւնը շարունակւելու է (ի դէպ, այդ լայւը նրա էջում չգտայ, եթէ գտնէք, կը խնդրէի դնէիք մեկնաբանութիւններում): 

Անակնկալ եւ տարօինակ էր այդ լայւից յետոյ նրա կոչը առաւօտեան 8.30 Հայաստանի բոլոր դատարանները շրջափակելու, անխտիր բոլոր դատարանները, շեշտեմ՝ Սահմանդրական դատարանն էլ հետը։ 

Այսօր հրապարկւեց առաջին ատեանի դատարանի որոշման երկորդ մասը, որ «մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարեանի, Իւրի Խաչատուրովի, Արմէն Գէորգեանի եւ Սէյրան Օհանեանի գործը կասեցւում եւ ուղարկւում է Սահմանդրական դատարան։ Եւ հիմա արդէն ամէն ինչ պարզ դարձաւ. Փաշինեանը աւտոյի լայւից յետոյ, երէկ է իմացել դատրանի վճռի այս երկրորդ մասի մասին, ու էնպէս է կատաղել ու սկզբից ֆբ գրառումով, յետոյ էլի մի գրառումով, յետոյ չդիմանալով, վախենալով որ քիչ մարդ կը հաւաքւի, լայւով կոչ արեց դատարանները շրջափակել, իսկ թէ ինչի, խոստացաւ ասել շրջափակելուց 3.5 ժամ անց։ Մի քանի ուղեղները հալացրած «ժողովուրդ» եւ «Իմ քայլի» պատգամաւորներ նետւեցին Փաշինեանի պատւէրը կատարելու՝ հետն էլ բացատրելով թէ ինչ կոռուպացւած է դատաիրաւական համակարգը, եւ պէտք է անցումային արդարադատութիւն։ Մի քանի նիկոլական էլ, որ փորձում են սթափ դատողութիւնը չկորցնել, մեղմօրէն քնադատեցին, որ մի տարի իշխանութիւնը ձեռներն է, բայց դատաիրաւական բարեփոխւմներ չեն կատարում։ 

փոքրիկ խմբակներով դատարանների աշխատանքը պարալիզացնելու ընթացքում Նիկոլ Փաշինեանը խոստացւած ժամին՝ 12-ին Կառավարութիւնում հաւաքելով դատական համակարգի ներկայացուցիչներին, ժողովրդի անունից սպառնալիքներ թափեց նրանց եւ բռնութեամբ աշխատավայր չմտած դատաւորների գլխին որի ամբողջ ենթատեքտն այն է որ որեւէ մէկը չհամարձակւի իր կամքին չենթարկւել եւ անկախ վճիռներ կայացնել։

Այսպէս, Փաշինեանը ասում է. «ժողովուրդը դատական իշխանութիւնն ընկալում է որպէս նախկին կոռումպացւած համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դաւադրութիւններ են նախագծւում եւ իրագործւում ժողովրդի դէմ», հասկնալ այսպէս. «Ես դատական իշխանութիւնն ընկալում է որպէս մի համակարգ որտեղ անկախութեան մնացուկներ կան, որոնք այնպիսի վճիռներ են արձակում, որ ես որակում եմ դաւադրութիւն իմ նկատմամբ» կամ, ասում է «Բոլոր այն դատաւորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբիեկտիւ դատաւորներ, պէտք է հրաժարական տան», հասկանալ այսպէս. «Բոլոր այն դատաւորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ իմ կամքը չեն կատարելու, իմ ուզած վճիռները չեն կայացնելու, պէտք է հրաժարական տան»։ 

Ահա, նրա սպառնալիքն ամենալաւը հասկացել է վերաքննիչ դատրանի դատաւոր Ալեքսանդր Ազարեանը արձագանգելով. «Հրաժարական կը տամ երկու պայմանով. եթէ Նիկոլ Փաշինեանը հրաժարական տայ եւ, երբ լրանայ իմ 65 տարեկանը»։

Իսկ աւել կոնկրետ վարչապետխ խօսքը այս փուլում հասկնալ այսպէս.«Գործ կը սարքեմ գլխներին ու կը հեռացնեմ բոլոր այն դատաւորներին ովքեր չեն կարողանալու իմ ուզած որոշումը կայացնել Քոչարեանի գործով»։

Վարչապետի «Հայկական ժամանակ» թերթն էլ նոյն ժամանակ ֆէյք լուր տարածեց, թէ իբր վերաքննիչ դատարանի դատաւոր Վազգէն Ռշտունին եւ եւս երկու այլ դատաւորներ են գրել Քոչարեանի գործով դատրանի վճիռը, իսկ դատաւոր Դաւիթ Գրիգորեանը միայն կարդացել է այն, եւ իբր այս լուրը արտահոսք է Քոչարեանի փաստաբանական խմբից։ Ռոբերտ Քոչարեանի փաստաբանական խումբը յայտարարութիւն տարածեց, որ «Ռոբերտ Քոչարեանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկութիւնը բացայայտ սուտ է» (արդեօ՞ք զրպարտութեան համար դատրան կը դիմեն)։ 

Բազմաթիւ փաստաբաններ ասում են որ վերաքննիչ դատրանի դատավոր Վազգէն Ռշտունին Հայաստանի ամենանաչառ եւ անկախ դատաւորներից մէկն է, ուրեմն, պատահական չի որ Փաշինեանի թիրախը անաչառներն են, որոնց միջոցով նաեւ նրանք ովքեր կը տատանւեն իր պատւէրը կատարելիս։ 

Յայտնի է, որ դատախազութիւնը բողոքարկելու է առաջին ատեանի որոշումը վերաքննիչ դատարան։ Ահա Փաշինեանը դատարանները փակել տալով եւ զուգահեռ լրատւական արշաւով առաջին հերթին վերաքննիչ դատարանի դատաւորներին է ահաբեկում, որ իր ուզած որոշումը ստանայ։ Նաեւ առաջին հերթին ահաբեկում է Սահնադրական դատրանին, որի դուռը շրջափակել էր մի փոքր աւելի շատ բազմութիւն, որ նա առաջին ատեանի իրեն ուղարկւած գործը ճանաչի Սահմանադրական։

Այս նոյն կոնտեքստում էր նաեւ Արցախի անվտանգութեան քարտուղար Վիտալի Բալասանեանի մեքենան խուզարկելու փորձը, եւ Փաշինեանի ելոյթի այն սպառնալիքը թէ Արցախում ուժեր կան որ իբր ուզում են տարածք յանձնել ու պատասխանատւութիւնը գցել Հայաստանի կառավարութեան վրայ։ 

Այս խօսքն էլ պէտք է հասկանալ այսպէս՝ եթէ Արցախը ինձ չենթարկւի, տարածքներ կը յանձնեմ Ադրբեջանին»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։