Հա

Քաղաքական

22/05/2019 - 10:30

«Փաստ». «Պոպուլիզմի հետեւանքը. վարչապետի ծայրայեղ կոչերն էլ հանրային աջակցութիւն չեն ստանում»

«Փաստ» թերթը գրում է. «Դատարանների շէնքերի մուտքերը փակե­լու նախաձեռնութեան մասով Նիկոլ Փաշինեանը նշել է, որ դատական իշխանութիւնը նոյնպէս պատկանում է ժողովրդին, եւ ժողո­վուրդը իրաւունք ունէր այդ կերպ իր բողոքը յայտնելու:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Դատարանների շէնքերի մուտքերը փակե­լու նախաձեռնութեան մասով Նիկոլ Փաշինեանը նշել է, որ դատական իշխանութիւնը նոյնպէս պատկանում է ժողովրդին, եւ ժողո­վուրդը իրաւունք ունէր այդ կերպ իր բողոքը յայտնելու:

Մի կողմից Փաշինեանի պնդումն աքսիո­մատիկ ճշմարտութիւն է, որը բխում է ուղղակի ժողովրդավարութեան թեզից, միւս կողմից՝ ժողովրդի մասնակցութիւնն իշխա­նութեան ձեւաւորմանը մանրամասն նկա­րագրւած է Սահմանադրութեան տեքստում եւ այս առումով Փաշինեանի ասածը նման­ւում է պոպուլիզմի, մանաւանդ, որ Մայր օրէնքը թոյլ չի տալիս, որ գործադիր իշխա­նութիւնը միջամտի արդարադատութեան իրականացմանը:

Աւելին՝ իշխանութիւննե­րի բաժանման ու տարանջատման սկզբուն­քը ժողովրդավարութեան հիմնական նորմե­րից, յատկանիշներից մէկն է, ինչի անտեսումը, որպէս կանոն, բերում է դիսկրիմինացիոն երեւոյթների: 

Միւս կողմից՝ ժողովրդի կամքը վերացական հասկացութիւն չէ, ու գոյութիւն ունեն դրա արտայայտման կոնկրետ լեգալ մեխա­նիզմներ, որոնցից իմպերատիւ բնոյթ ունեն ընտրութիւններն ու հանրաքւէները: Այս հա­մատեքստում Փաշինեանի պնդումները եւս վի­ճահարոյց են, որովհետեւ, օրինակ՝ դեկտեմ­բերի 9-ի արտահերթ ընտրութիւններում հա­սարակութիւնը վստահութեան ուժեղ մանդատ է տւել Փաշինեանի թիմին՝ ոչ թէ դատարան­ների մուտքերն արգելափակելու, այլ կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու համար:

Շատ կարեւոր է նաեւ, թէ Փաշինեանը կոնկ­րետ ինչ է հասկանում «ժողովուրդ» հասկացութեան տակ: Նախորդ օրւայ «կոլցօ» (օղակ-ԽՄԲ.) օպե­րացիային, ըստ փորձագիտական գնահա­տականների, մասնակցել է ընդամենը մի եր­կու հազար մարդ: Առաւելագույնը: Այս քա­նակին շատ դժւար է ժողովուրդ համարելը, ճիշտ հակառակը՝ եթէ յիշենք, որ անցած տարի հոկտեմբերի 2-ին Փաշինեանի կոչով խորհրդարանի շէնքի մօտ հաւաքւեցին մի քանի տասնեակ հազար քաղաքացիներ, ապա ստիպւած ենք արձանագրել, որ մի քանի ամիսների ընթացքում գործող վարչապետի վարկանիշը կտրուկ անկում է ապ­րել:

Միւս կողմից՝ վարչապետի ծայրայեղ կոչերը այլեւս հանրային աջակցութիւն չեն ստանում: Սակայն խնդիրն աւելի գլոբալ համա­տեքստ ունի:

Այնպիսի տպաւորութիւն է, որ Նիկոլ Փա­շինեանը «համաժողովրդական աջակցութեան» մասին յիշում է՝ իր կառավարութեան մէկամեայ անգործութիւնն արդարացնելու կամ իր ոչ այնքան օրինական քայլերը լեգիտիմացնելու համար:

Սակայն այս հարթութեան վրայ վարչապետի այսօրւայ մարտա­վարութիւնը, մեղմ ասած, արդիւնաւէտ չէ, որովհետեւ հասարակութեան շրջանում էյֆորիկ տրամադրութիւնները նահանջել են, ու քաղաքացիներն ակնյայտօրէն յոգնել են շոուներից, աղմկոտ ձերբակալութիւններից ու դատավարութիւններից՝ իրենց ձեւախո­րած իշխանութիւններից ակնկալելով կոնկ­րետ արդիւնքներ, գործողութիւններ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։