Հա

Քաղաքական

22/05/2019 - 14:10

Ժողովրդավարութեան գերեզմանափորները. դեռ ուշ չի դէմքը փրկելու համար

Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

«alikonline.ir» - Հրապարակախօս, լրագրող Վահան Իշխանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչով դատարանների մուտքերը փակեցին կամ ողջունեցին այն, չդիմացան այն փորձութեանը, որով պարզւեց, որ նրանք կայուն համոզմունքներ չունեն ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների վերաբերեալ, եւ իրենց առաջնորդի մատի շարժումով կարող են վերածւել ժողովրդավարութեան գերեզմանափորների։

Այո, ո՞վ չգիտի ժամանակակից ժողովրդավարութեան գլխաւոր սկզբունքներից մէկն է իշխանութեան երեք թեւերի՝ գործադիր, օրէնսդիր, եւ դատական իշխանութիւնների տարանջատումը։ Անցեալ տարւայ դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրութիւններից յետոյ իշխանութեան երկու թեւերը՝ գործադիրն ու օրէնսդիրը ամբողջութեամբ անցան մի անձի՝ Փաշինեանի ձեռքը։ Դատական իշխանութիւնն էլ մշտապէս վարչապետի ճնշումների տակ էր, սակայն Փաշինեանին չէր բաւարարում ենթարկւածութեան աստիճանը, դատարանը որոշ անկախութիւն ունէր, եւ որպէսզի դատական համակարգը վերջնականապէս ենթարկեցնի իրեն «կոռուպցիայի դէմ պայքարի» «քաղաքական կապերի» անւան տակ փակել տւեց դատարնները եւ ուղիղ եթերում դատական համակարգի ներկայացուցիչների վրայ մատ թափ տւեց։

Արդէն վերջնականապէս պարզ է, որ Նիկոլ Փաշինեանը, դատարկ, ամբոխահաճոյ ու անպատասխանատու մէկն է, նաեւ ոչ սովորական անպատասխանատու, այլ այնպիսի թերուս, որ բացարձակապէս պատկերացում չունի իր քայլերի դերի ու հետեւանքների մասին։ Սակայն Իմ քայլականներն ու Նիկոլի միւս նւիրեալները ուզում են համոզած լինեն, թէ իրենք պայքարում են «կոռուպացւած նախկին իշխանութեան մնացուկ» դատական համակարգի դէմ։

Եթէ իմ քայլականները ուզէին հաւատացնել, թէ էնքան յեղափոխական են որ խելքները գնում է վիթինգի համար, ապա կը յորդորէին Փաշինեանին սկսել գլխաւոր դատախազից, ԱԱԾ պետից, ՀՔԾ պետից ու նրանց ենթականերից եւ մնացած բոլոր այն «նախկին ռեժիմի սպասարկուներից», ովքեր վարչապետին հլու հնազանդ ծառայում են, մինչեւ հասնելը նրանց ովքեր նրա ուզած դատավճիռները չեն կայացնում։

Եւ որ «նախկին մնացուկների» ու «կոռուպցիայի դէմ պայքարի» հեքիաթները էլ չանցնեն, փաստենք պարզ իրողութիւն.

Հակակոռուպցիոն եւ ընդհանրապէս քրէական օրէսնդրութեան առաջ դատաւորը շարքային պաշտօնեայ է, ինչպէս սպան, դատախազը, հարկային ու մաքսայինի տեսուչները, բժշկական յանձնաժողովների անդամները, տարբեր ռանգի չինովնիկները, մի խօսքով բոլորը։ Դատաւորի դիրքը նրան չի ազատում քրէական պատասխանատւութիւնից։ Այսինքն, եթէ ՀՀ կառավարութիւնը պայքարում է կոռուպցիայի դէմ բոլոր ոլորտներում, ոչինչ չի խոչընդոտում որ պայքարի նաեւ դատական համակարգում։ Ինչպէս օրինակ, դատախազին, դատաւորին էլ կարող են կոռուպցիայի մէջ բռնել, դատել, պատժել։

Սակայն Նիկոլ Փաշինեանը, այնպէս ինչպէս մայիսի 20- ին ուղիղ եթերում դատաւորների վրայ մատ թափ տւեց, նոյնը չի արել դատախազութեան, ԱԱԾ-ի, ոստիկանութեան ու միւս ոլորտների աշխատակիցների նկատմամբ, այսինքն չի ասել.

«Հայաստանում գործող բոլոր դատախազները, ոստիկանները, զինւորականները, հարկային տեսուչները պէտք է ենթարկւեն, այսպէս ասած, «vetting»-ի: Այսինքն՝ հանրութիւնը պէտք է ամբողջական տեղեկատւութիւն ունենայ իրենց ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանութեան, գոյքային վիճակի, իր կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծաւալած գործունէութեան, անհատական եւ պրոֆեսիոնալ յատկանիշների մասին: Բոլոր այն ոստիկաններն ու դատախազները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբիեկտիւ, պէտք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայութիւն մատուցելով Հայաստանի Հանրապետութեանն ու նրա ժողովրդին»:

Ինչո՞ւ նա «քաղաքական կապերի» բացայայտմամբ, չիստկայով չի սպառնում իր ենթակայութեան տակ գտնւող կառոյցներին, որոնց բոլոր ղեկավարները «նախկին ռեժիմի սպասարկուներ են» եղել՝ ինչպէս օրինակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցեանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրեանը, ՊԵԿ նախագահ Դաւիթ Անանեանը, ոստիկանապէտ Օսիպեանը, դատախազ Արթուր Դաւթեանը։ Պարզ պատճառով, Փաշինեանը պաշտօնեայի մէջ միայն մի բան է գնահատում՝ իր նկատմամբ նւիրւածութիւնը, որ նա հլու հնազանդ ծառայի իրեն, իսկ «կոռուպցիայի դէմ պայքարը» «քաղաքական կապերը» օգտագործում է անհնազանդ, քիչ թէ շատ անկախ դատաւորների նկատմամբ՝ ահաբեկելու համար, որ իրեն մինչեւ վերջ ենթարկւեն, եւ հետն էլ մի զարկով երկորդ նապաստակն է խփում՝ բաւարաելով այն հատւածին ովքեր ծարաւ են հաշւեյարդարի։ Հէնց այս կոնտեքստում էլ երեւաց, որ Հայաստանում միայն դատական համակարգում են մնացել ինչ որ չափով անկախ պաշտօնեաներ, ովքեր մի կերպ պահում են Հայաստանի ժողովրդավարական դէմքը՝ իշխանութեան տարանջատման սկզբունքը։

Իհարկէ, գալու է ժամանակը, երբ դատական իշխանութիւնը վերացնելու համար դատարանի դռներ փակողները պատասխան են տալու։ Այսուհանդերձ շատերի, մանաւանդ նրանց համար ովքեր դատրանի դուռ չեն փակել եւ չեն արդարացրել այդ արարքը, ուղղակի լռել են, դեռ ուշ չի Փաշինեանից տարանջատւելու իրենց հեղինակութիւնը փրկելու համար, որ ապագայում քաղաքական գործունէութեան ընթացքում ամէն անգամ երեսներին չշփացնեն, որ դատական իշխանութիւն են տապալել»։

Յարակից լուրեր

  • «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան
    «Կարող են փակւել դէպի ՀՀ տանող բեռնուղիները». Հրանտ Բագրատեան

    ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ դրանց հետեւանքներին Հայաստանի վրայ:

  • Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը
    Ինչով աչքի ընկաւ Մնացականեան-Մամեդեարով վաշինգտոնըան հանդիպումը

    Վաշինգտոնում յունիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ կայացաւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Յունւարին Փարիզում եւ ապրիլին Մոսկւայում կայացած հանդիպումներից յետոյ որոշում էր կայացւել ԱԳ նախարարների միջեւ յաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Սա բաւական խորհրդանշական էր մի կողմից հաւասարակշռութեան պահպանման, միւս կողմից երկարատեւ պասիւութիւնից յետոյ ամերիկեան կողմի ակտիւացման առումով:

  • Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը
    Իրանի ՓՊ նախագահը հայկական կողմի հետ քննարկել է իրանցի 14 դատապարտեալների էքստրադիցիայի հարցը

    Հայաստանի քրէակատարողական հիմնարկներում ներկայումս պահւում է շուրջ 100 իրանցի դատապարտեալ: Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Փաստաբանների պալատների միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրումից յետոյ «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Իրանի ՓՊ նախագահ Իսա Ամինին:

  • Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը
    Ադրբեջանը սրում է սահմանային իրավիճակը

    Վերջին շրջանում Ալիեւը դարձեալ փորձում է սրել սահմանային իրավիճակը արցախեան ուղղութեամբ։ Դա նախեւառաջ պայմանաւորւած է Հայաստանի ու Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներով։ Սահմանային լարւածութեան մեծացման դինամիկան ուղղակիօրէն փոխկապակցւած է նաեւ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ընթացող բանակցութիւններին, բանակցային գործընթացից կողմերի ակնկալիքներին ու դրանց իրացման հնարաւորութիւններին: 

  • Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը
    Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնը եւ ՔՊ-ի՝ քաղաքական մտքի սնանկութիւնը

    2018 թ. մայիսին, երբ Հայաստանի նոր իշխանութիւնը պաշտօնապէս ստանձնեց երկրի կառավարման ղեկը, հայաստանեան քաղաքականութեամբ հետաքրքրւած բոլոր շրջանակներում ծագեց այն հարցը, թէ նոր իշխանութիւններն ինչպիսին սոցիալ-տնտեսական քաղաքականութիւն են որդեգրելու՝ երկիրը կառավարելու համար:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։