Հա

Քաղաքական

23/05/2019 - 12:00

«Փաստ». «Յեղափոխութիւնից մէկ տարի յետոյ ունենք պոպուլիզմի ու ճշմարտութեան միջեւ դեգերող քաղաքական գործիչներ եւ քաղաքականութիւն՝ առանց բովանդակութեան»

Փաստ թերթը գրում է. «ՀՀ երրորդ հանրապետութիւնում կայ ամէն ինչ՝ կայունութիւնից բացի. օրինակ՝ ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախօսական արգելքներով, մարդկանց տալիս էր նւազագոյն նիւթական բարեկեցութեան երաշխիք՝ մասնաւորաբար հաստատուն աշխատավարձի, հանգստի հնարաւորութեան ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցեալի հանդէպ որոշ դէպքերում նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունութիւնը:

«alikonline.ir» - Փաստ թերթը գրում է. «ՀՀ երրորդ հանրապետութիւնում կայ ամէն ինչ՝ կայունութիւնից բացի. օրինակ՝ ԽՍՀՄ-ը, իր բոլոր գաղափարախօսական արգելքներով, մարդկանց տալիս էր նւազագոյն նիւթական բարեկեցութեան երաշխիք՝ մասնաւորաբար հաստատուն աշխատավարձի, հանգստի հնարաւորութեան ու կենսաթոշակի տեսքով, ու դա է անցեալի հանդէպ որոշ դէպքերում նոստալգիայի հիմնական ատաղձը՝ կայունութիւնը:

Անցած տասնամեակներում բազմիցս յայտարարւեց, բայց այդպէս էլ քաղաքականութեան շարժիչ ուժ չդարձան մարդը, մարդու կեանքի որակն ու կենսամակարդակը: Այդպէս էլ օրակարգի թիւ մէկ հարց չդարձաւ կրթութիւնը, որի ադիւնքում կերտւում է իրական քաղաքացին: Տրամաբանական պիտի լինէր, որ 2018 թ. իշխանափոխութիւնն իրականացնողները արժեւորում էին իրենց արածն ու արդիւնքներ էին ուզում ստանալ, անցած մէկ տարում գոնէ ձեւաւորած լինէին կրթական նոր հայեցակարգ, գաղափարական դոկտրին, առաջընթաց զարգացման տեսլական պարունակող ծրագիր:

Ակնյայտ է, որ արդիւնքների տեսակէտից «կիսայղի» լուծումների արդիւնաւէտութիւնը գնահատելու բաւարար ժամանակ եղել է: Անկախութեան սերունդը կեանք է մտել, ու համարեա ոչնչով չի տարբերւում իր նախորդներից: Սա Հայաստանի կրթական համակարգի բացայայտ ձախողման վկայութիւն է:

Յայտնի է, որ մենք միշտ շփոթում ենք ժողովուրդ, հասարակութիւն եւ քաղաքացի հասկացութիւնները: Ով չի ալարում, խօսում է ժողովրդի անունից, ներկայանում ժողովուրդ ու պահանջներ դնում ժողովրդի կողմից: Միանշանակ ակնյայտ է, որ դա շարքային պոպուլիզմ չէ, այլ մտածելակերպի մշակոյթ, աւելի ստոյգ՝ արատ: Ընտրութիւններում էլ կոնկրետ թեկնածուն կամ ուժը ստանում է ոչ թէ հաւաքական ժողովրդի, այլ իր համակիրների կամ որոշակի ընտրատեղամասի ընտրողների ձայները, եւ խիստ որոշակի թւով ընտրազանգւածը ժողովուրդ չէ: «Ամբողջ ժողովուրդ» չէ նաեւ որեւէ մէկի կոչով փողոց դուրս եկող որոշակի քանակով մարդիկ, ինչ թւի մասին էլ խօսելու լինենք: Հետեւաբար ռեալ չեն, աւելին՝ ապրիորի կամ պայմանական են «ժողովրդի կամք» կամ «ժողովրդի պահանջ», «ժողովրդի որոշում» հասկացութիւնները: 

Քաղաքական յեղափոխութիւնը (կամ իշխանափոխութիւնը) ամփոփւեց իշխանութեան ձեւաւորմամբ, որը, սակայն, դեռ չի աւարտւել համակարգի ձեւաւորման առումով, սրան զուգահեռ, որպէս երկրորդ «յեղափոխութիւն», յայտարարվեց տնտեսականը: Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը ամբողջական յաջողութեան երաշխիքներ չունեն՝ առանց գաղափարական յեղափոխութեան: Մի բան պարզ է՝ մէկ տարի յետոյ մենք ստացել ենք պոպուլիզմի ու ճշմարտութեան միջակայքում դեգերող քաղաքական գործիչներ, քաղաքականութիւն՝ առանց բովանդակութեան, ու քաղաքացիներից ամբոխի վերածւող հանրութիւն: Հանրութիւն, որ չստացաւ հիմնականը՝ իր դերի ու նշանակութեան գնահատականը»,- գրում է թերթը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։