Հա

Քաղաքական

26/05/2019 - 10:50

Արցախի հերոսը կոչ է արել ԱՀ գլխաւոր դատախազին ուսումնասիրել Ն. Փաշինեանի կողմնակիցների հաւաքի ժամանակ հնչեցւած բռնութեան կոչերը

Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ  Արշաւիր Ղարամեանը «Facebook»-ի իր էջում դիմել է ԼՂՀ գլխաւոր դատախազին նախօրէին Երեւանում՝ Նիկոլ Փաշինեանի աջակիցների հանրահաւաքում հնչեցւած սպառնալիքների կապակցութեամբ:

«alikonline.ir» - Արցախի հերոս, գեներալ-լէյտենանտ  Արշաւիր Ղարամեանը «Facebook»-ի իր էջում դիմել է ԼՂՀ գլխաւոր դատախազին նախօրէին Երեւանում՝ Նիկոլ Փաշինեանի աջակիցների հանրահաւաքում հնչեցւած սպառնալիքների կապակցութեամբ:

«Դիմում եմ ԼՂՀ գլխաւոր դատախազ Արթուր Մոսիեանին եւ պահանջում եմ ուսումնասիրել սոյն թւականի մայիսի 25-ին ՀՀ մայրաքաղաք Երեւանի Ազատութեան հրապարակում անցկացւած հանրահաւաքի ընթացքում հաւաքի կազմակերպիչներից Ջիւան Աբրահամեանի ելոյթում հնչեցւած` ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի նկատմամբ բռնութիւն գործադրելուն ուղղւած սպառնալիքները, նախապատրաստել նիւթեր եւ ԼՂՀ քրէական օրէնսգրքով նախատեսւած համապատասխան յօդւածի կամ յօդւածների յանցանցակազմերի առկայութեան դէպքում քրէական գործ յարուցելով համապատասխան իրաւական գնահատական տալ վերջինիս արարքին։ Սույն գրառմանը կից հրապարակում եմ Ջ.Աբրահամեանի ելոյթի վերը նշւած դրւագի տեսաձայնագրութիւնը»,- գրել է բարջրաստիճան զինւորականը:

Յիշեցնենք, որ երէկ՝ մայիսի 25-ին Երեւանի Ազատութեան հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանին աջակցող մի խումբ ակտիւիստներ կազմակերպած սկաւամարդ հանրահաւաքում  Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ սահակեանի հասցէին սպառնալիքներ են հնչել:

Մասնաւորապէս, հանրահաւաքի կազմակերպիչներից Ջիւան Աբրահամեանը յայտարարել է, որ «քարով կը ցխի Արցախի նախագահ Բակօ Սահակեանի գլուխը»,  եթէ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանին ընդունեն Արցախում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։