Հա

Քաղաքական

26/05/2019 - 12:10

«Մէկ տարի շարունակ հրահրւող «էմոցիաների աճուրդը» այլեւս հատեց կարմիր գիծը»․ Նայիրա Զոհրաբեան

Նայիրա Զոհրաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Երէկ Ազատութեան հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակօ Սահակեանի գլուխը»: Նոյն հրապարակում դանակահարել են «PARA TV»-ի օպերատորին:

«alikonline.ir» - Նայիրա Զոհրաբեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Երէկ Ազատութեան հրապարակում սպառնացել են «քարերով ցխել Արցախի նախագահ Բակօ Սահակեանի գլուխը»: Նոյն հրապարակում դանակահարել են «PARA TV»-ի օպերատորին: Միանգամայն օրինաչափ արդիւնք` երկրում հետեւողականօրէն դեստրուկտիւ մթնոլորտ ստեղծելու, արցախցի-հայաստանցի «վեթթինգ» անելու, հասարակութեանն անընդհատ լարւածութեան եւ սթրեսի մէջ պահելու, հանրութեան ներքին պառակտումը կատաղի կերպով խորացնելու:

Ինձ չի հետաքրքրում, թէ ի պաշտպանութիւն ում էր Ազատութեան հրապարակում հաւաքւած մի քանի հոգանոց ամբոխը «գլուխ ցխելու» կոչեր անում եւ ով կամ ովքեր են կանգնած այդ նողկալի տեսարանի հետեւում: Փաստն այն է, որ մէկ տարի շարունակ հրահրւող «էմոցիաների աճուրդը» այլեւս հատեց կարմիր գիծը: Նաեւ քաղաքականութեան մէջ կայ, այսպէս կոչւած` անդառնալիութեան կէտը, որից անդին մեծ է քաոսի վտանգը:

Մինչդեռ, ամէն օր զգուշացնում էինք` դադարեցնել էմոցիաների աճուրդը եւ քաղաքացուն չդարձնել ամբոխ:

Ու հիմա էական էլ չէ ոստիկանութեան արձագանքը եւ քաղաքական ուժերի յայտարարութիւնը, որ իրենց ականջները այդ նողկալի ակցիայի հետեւում չկան:

Մենք շատ աւելի վտանգաւոր եզրագծի ենք մօտեցել` հասարակութեանը հետեւողականօրէն պառակտելով, սեւերի ու սպիտակների բաժանելով ու էմոցիաների ամենօրեայ էժանագին աճուրդով»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։