Հա

Քաղաքական

30/05/2019 - 10:20

«Հրապարակ». «Հակասական տեղեկութիւններ՝ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից»

«Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Երէկ տարօրինակ տեղեկութիւններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից: Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինեանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու:

«alikonline.ir» - «Հրապարակ» թերթն իր այսօրւայ համարում գրում է. «Երէկ տարօրինակ տեղեկութիւններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանից: Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինեանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու: Մի աղբիւր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, միւսը շեշտում, որ ԵԱՏՄ հրաւիրեալ անդամներին՝ Մոլդովայի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներին առաւելութիւն են տւել՝ Նիկոլ Փաշինեանին յետին պլան մղելով: 

Ապա տեղեկութիւն ստացանք, որ, այնուամենայնիւ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տեւել: Եւ որքան էլ Վլադիմիր Կարապետեանը փորձում էր հերքել եւ ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնյայտ է, որ ամէն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանութիւնը սովորել է թաքցնել այդ մանրամասները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։