Հա

Քաղաքական

03/06/2019 - 08:50

«Իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որը լուրջ մարտահրաւէր է պետութեան համար». քաղաքագէտ

Գործող իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որի պատճառով նրա շուրջն են հաւաքւել տարբեր, երբեմն իրարամերժ հայեացքներ ունեցող մարդիկ եւ մարդկանց խմբաւորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաեւ թուլութիւն է, ինչպէս նաեւ լուրջ մարտահրաւէր պետութեան համար։ Այսպիսի եզրակացութեամբ վերլուծութիւն է հրապարակել քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում։

«alikonline.ir» - Գործող իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որի պատճառով նրա շուրջն են հաւաքւել տարբեր, երբեմն իրարամերժ հայեացքներ ունեցող մարդիկ եւ մարդկանց խմբաւորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաեւ թուլութիւն է, ինչպէս նաեւ լուրջ մարտահրաւէր պետութեան համար։ Այսպիսի եզրակացութեամբ վերլուծութիւն է հրապարակել քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում։

Նրա գրառման մէջ, մասնաւորապէս, ասւում է․

 

«Գաղափարական սումբուրի պատճառը

Իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն իրենց դերերը՝ մէկը պետութեան կառավարումն է իրականացնում, միւսները՝ քննադատում։ Դա է ժողովրդավարական կառավարման համակարգի արդիւնաւէտութեան հիմնական մեխանիզմը։

Բնականաբար, ցանկացած իշխող ուժի դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են, դա հասկանալի է, սակայն Հայաստանում, ապրիլյեան իշխանափոխութիւնից յետոյ, հակաբնական իրավիճակ է ստեղծւել։

Ցանկացած քննադատութիւն թշնամական է ընկալւում եւ պիտակաւորւում է։ Առաջին հերթին պիտակաւորւում է հասարակական ակտիւ տարբեր խմբերի կողմից, որոնք երբեմն միմեանց հակառակ պատկերացումներ ունեն։ Փորձենք դրա պատճառը հասկանալ։

 

Ակտիւ փոքրամասնութիւնները

Քաղաքական աշխարհայեացքը եւ օրակարգը միշտ թելադրում են փոքրաքանակ խմբաւորումները։ Որքանով նրանք կազմակերպւած են ու իրենց տեսակէտը արդիւնաւէտ են քարոզում, այնքանով մեծ է իշխանութեան հասնելու նրանց հաւանականութիւնը։

Ապրիլեան իշխանափոխութիւնը տարբերւում է մեզ յայտնի յեղափոխութիւններից քաղաքական ու սոցիալական պատկերացումների բացակայութեամբ։

Իշխանափոխութիւնն անգամ կէս էջանոց հռչակագիր չերկնեց։ Դա «ընդդէմ», այլ ոչ թէ «յանուն» շարժում էր։

Յեղափոխութիւններն «ընդդէմ» լինելով հանդերձ, նաեւ յանուն ինչ-որ բանի են կատարւում։ «Յանունի» բացակայութիւնը ստեղծել է այն անբնական իրավիճակը, որն առկայ է ներկայիս Հայաստանում։

Ներկայիս Հայաստանում կան մի քանի գաղափարականացւած փոքրաքանակ խմբաւորումներ, կամ ակումբներ, որոնց զգալի մասը մարգինալ է, սակայն ներկայիս կառավարութեանը ցանկանում են տեսնել որպէս իրենց դաշնակիցը։ Դրանք են. մարքսիստական, սոցիալ-դեմոկրատական, ընդգծւած լիբերալ, պացիֆիստական, ֆեմինիստական, գենդերային, բնապահպանական, աշխարքաղաքական նախասիրութիւններ եւ նմանատիպ գաղափարներ ունեցող փոքրաթիւ խմբակներ։

Ինչո՞ւ են նրանք կարծում, որ ներկայիս կառավարութիւնը կարող է իրենց դաշնակիցը դառնալ։

Պատճառը հասկանալի է, ներկայիս կառավարութիւնը յայտարարել է, որ «իզմեր» չի ընդունում, այսինքն անգաղափար կառավարութիւն է, ինչից հետեւում է, որ «յեղափոխութիւնն» էլ էր անգաղափար, ինչը նմանատիպ ցանկացած խմբաւորմանը յոյս է ներշնչում, որ ժամանակի ընթացքում իր օրակարգը կը կարողանայ դարձնել դոմինանտ։ Այսինքն, պայքարը գնում է ոչ թէ յանուն իշխանութեան, այլ յանուն իր «իզմը» կառավարութեան վրայ փաթաթելը։

Հետեւապէս, իշխանութեան համար պայքարը գնում է տարբեր խմբաւորոմների միջեւ սեփական օրակարգը դոմինանտ դարձնելու համար եւ նրանցից իւրաքանչիւրն Իմ Քայլը ֆրակցիայում ունի իր պոտենցիալ յաճախորդը։ Կառավարութեան հասցէին հնչած ցանկացած քննադատութիւն այդ խմբերից իւրաքանչիւրն ընդունում է որպէս իր քաղաքական շանսի նկատմամբ ոտնձգութիւն, ինչը նրանց միաւորում է ընդհանուր «թշնամու» դէմ։ Պարզ ասած, անորոշութիւնը իւրաքանչիւրի համար յոյսի աղբիւր է, իսկ որոշակիացնելու ցանկացած փորձ՝ մարտահրաւէր սեփական պատրանքին։

Պատկերն ամողջական չէր լինի, եթէ քաղաքացիական նախկին ակտիւիստներից, իսկ հիմա քաաքական դերակատարներ դարձած խմբերից բացի չդիտարկենք ի սկզբանէ քաղաքական յայտ ներկայացրած խմբաւորումներին, որոնք ոչ արտակարգ պայմաններում լուրջ դերակատարման շանս չէին ունենայ, սակայն անգաղափար կառավարութեան առկայութեան պայմաններում նրանց համար այս կառավարութիւնը հնարաւորութիւն է որեւէ դերակատարում ունենալու համար։

Կայ նաեւ երրորդ, չկազմակերպւած մարդկանց շերտ, որոնց համար ներկայ անորոշ վիճակը սոցիալական ռեւանշի հեռանկարներ է բացում։ Նրանք հանդէս են գալիս ռադիկալ «յեղափոխականների» դրօշի ներքոյ, արեւի տակ սեփական տեղը նւաճելու համար։

 

Բա յետո՞յ

Գործող կառավարութիւնը դատապարտւած է քաղաքական օրակարգով հանդէս գալ, լինի դա հարկային քաղաքականութիւնը, աշխարքաղաքական դիրքորոշումը, բնապահպանական կոնկրետ որոշումը, սոցիալական քաղաքականութիւնը, Արցախի խնդիրը եւ այլն։ Անորոշ, լղոզւած քաղաքականութիւն երկար վարել չի յաջողւի։ Ցանկացած յստակեցում զրկում է կառավարամերձ խմբաւորումներից որեւէ մէկի աջակցութիւնից, նրան դարձնելով կառավարութեան թշնամի։

Դիրքորոշում չունենալը, կամ դրանք թաքցնելը երկար տեւել չի կարող, որովհետեւ կեանքը պարտադրում է որոշումներ կայացնել։ Միւս կողմից նման իրավիճակի պահպանումը պառակտում է դեռեւս ամորֆ Իմ Քայլը ֆրակցիան, որը տրոհւում է լոբիստական հատւածների (ըստ տնտեսական, պետական ինստիտուտների, ներսի ու դրսի շահերի եւ այլն)։

Կառավարութիւնը ստիպւած է ամորֆ դիրքորոշումներից անցում կատարել յստակ քաղաքականութեան, որը նրան կը զրկի բազմաթիւ աջակիցներից, սակայն բնականոն քաղաքական դաշտի ձեւաւորման համար հիմք կը հանդիսանայ։ Հակառակ դէպքում դեստրուկցիան աւելի կը խորանայ, որի նկարագրութիւնն այս գրառման նպատակից դուրս է։

 

Եզրակացութիւն

Եթէ ի մի բերենք ասածը, գործող իշխանութեան ուժը աշխարհայեացք ու գաղափարներ չունենալն է, որի պատճառով նրա շուրջն են հաւաքւել տարբեր, երբեմն իրարամերժ հայեացքներ ունեցող մարդիկ եւ մարդկանց խմբաւորումներ, սակայն հեռանկարի առումով դա նաեւ թուլութիւն է, ինչպէս նաեւ լուրջ մարտահրաւէր պետութեան համար»։

Յարակից լուրեր

  • «Վանեցեանը սպային պատւին ոչ յարիր հրահանգներ է ստացել Փաշինեանից». Ստեփան Դանիէլեան
    «Վանեցեանը սպային պատւին ոչ յարիր հրահանգներ է ստացել Փաշինեանից». Ստեփան Դանիէլեան

    Վանեցեանը, ըստ էութեան, ասում է, որ սպային պատւին ոչ յարիր հրահանգներ է ստացել Փաշինեանից եւ դա վտանգում են «հայրենիքի հանդէպ պարտքը» եւ հրապարակին կերպով դրա մասին յայտարարում է: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը:

  • Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում
    Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում

    Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թւագրւող գորգը, համարւում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղւել է Սիբիրի սառեցւած դամբաններից:

  • «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ
    «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ

    Եթէ փորձենք գնահատել այս մէկ տարուց մի քիչ աւել ժամանակահատւածն, ապա կարձանագրենք, որ հայ-իրանական յարաբերութիւններում խոշոր գործընթացներ, առաջընթաց չենք ունեցել։ «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խոստացել էր խորացնել յարաբերութիւնները հարեւան երկրների հետ։

  • Իշխանութիւնն ատում է հերոսականը
    Իշխանութիւնն ատում է հերոսականը

    Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։