Հա

Քաղաքական

03/06/2019 - 10:10

«Արցախում 2020 թւականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները կանցկացւեն Ընտրական նոր օրէնսգրքով». պատգամաւոր

Լեռնային Ղարաբաղում Ըտրական նոր օրէնսգիրքը առաջիկայ մէկ-երկու ամսւայ ընթացքում կը ներկայացւի Ազգային ժողովի քննարկմանը:

«alikonline.ir» - Լեռնային Ղարաբաղում Ըտրական նոր օրէնսգիրքը առաջիկայ մէկ-երկու ամսւայ ընթացքում կը ներկայացւի Ազգային ժողովի քննարկմանը: Այս մասին «Tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Վարդգէս Բաղրեանը:

«Ընտրութիւնները կանցկացւեն ընտրական նոր օրէնսգրքով: Նախագահական ու խորհրդարանական ընտրութիւնները կը լինեն յաջորդ տարւայ մարտին. մինչեւ այդ կը հասցնենք քննարկել ու ընդունել այն»,- ասաց Վ. Բաղրեանը:

Բաղրեանը նշեց, որ դեռեւս պարզ չէ՝ Ընտրական օրէնսգքով ինչ փոփոխութիւններ կառաջարկւեն՝ նշելով, որ օրինագիծը դեռ պատրաստ չէ:

Ի դէպ, նա նշեց, որ 2020 թ.-ին Արցախում սպասւող նախագահական ու խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ նախընտրական քարոզարշաւը թէեւ դեռ չի մեկնարկել, սական կան ուժեր ու անհատներ, ովքեր արդէն հանդիպում են մարդկանց հետ:

«Մենք դեռ ժամանակ ունենք, ամէն ինչ օրէնքի սահմաններում պէտք է անել: ԿԸՀ-ն կը գրանցի թեկնածուներին, կը սկսւի քարոզարշաւը, ամէն մէկը կը ներկայացնի իր ծրագիրը: Ժողովուրդն էլ ում կընտրի, կընտրի»,- յաւելեց պատգամաւորը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։