Հա

Քաղաքական

08/06/2019 - 10:20

Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում

Երբեք չէի կարող մտածել, որ օրերից մի օր ինքս ինձ հարց կուղղեմ` ո՞ւր ենք գնում: Սարդարապատի բարձունքում եղանակն էլ համահունչ էր օրւայ խորհրդին` տoթ, բայց` ամպոտ, հեղձուցիչ` շունչդ կտրւելու ու այդ պահին քեզ հետ մտորելու չափ: Իսկ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի յուշակոթողի մէջ հող-մասունքի զետեղման արարողութեան ժամանակ խեղդւում էիր ոչ թէ բազմութեան առատութեանից ու անձկութիւնից՝ այլ արմատը կորցնելու գիտակցումը կոկորդիդ թողնելով:

ՎՐՈՅՐ ՍԵՒԱԿ

 

Երբեք չէի կարող մտածել, որ օրերից մի օր ինքս ինձ հարց կուղղեմ` ո՞ւր ենք գնում: Սարդարապատի բարձունքում եղանակն էլ համահունչ էր օրւայ խորհրդին` տoթ, բայց` ամպոտ, հեղձուցիչ` շունչդ կտրւելու ու այդ պահին քեզ հետ մտորելու չափ: Իսկ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի յուշակոթողի մէջ հող-մասունքի զետեղման արարողութեան ժամանակ խեղդւում էիր ոչ թէ բազմութեան առատութեանից ու անձկութիւնից՝ այլ արմատը կորցնելու գիտակցումը կոկորդիդ թողնելով:

Դողդոջուն ձեռքերով մի պապիկ շոյում էր Մանուկեանին վերաբերող մասունքների սափորներ ու լաց լինում: Ինչ-որ բանի մասին էր երկխօսում, շնորհակալութիւն էր յայտնում, մտովի անցնում մէկդարեայ պատմութեան միջով ու կրկին շոյում` հպարտութեամբ, որ պետութեան հիմնադիրն իր արժանի տեղում է:

Չմտածէք, թէ հայրենասիրական պաթոսից ելնելով եմ գրում, պարզապէս այսօր հասկացա, թէ ինչքա՜ն ենք անջրպետւել ինքներս մեզնից: Քանի՞ հոգեւորական է մասնակցել Սարդարապատի ճակատամարտին, ովքե՞ր են պայքարել ու պետութիւն հռչակել, ի՞նչ ենք մենք պատգամել ու պատգամում մեզնից յետոյ եկողներին: Ինքս ինձ եմ հարցնում, յետոյ` հարցն ուղղում նաեւ ձեզ` իմ սերնդակիցներին` մի մոդել բարձր, մի մոդել ցածր սմարթֆոնից, «Ինստագրամ»-ում երկու նկար պակաս հրապարակելուց, ուղիղ եթերում հօրեղբոր տղայի ծննդեան արարողութեան «լուսաբանումից» զատ, ի՞նչ ենք անում: Քաղաքականութիւնից, Սորոսից, սեւ զգեստից, ծաղկաւոր թիթեռնիկից, երկիրը թալանածներից եւ բազմազան այլ երեւոյթներից անդին գիտե՞նք ինքներս մեզ: Հանրապետութեան դպրոցներից քանիսի՞ հայոց պատմութեան ուսուցիչն է երեխաներին ահով-սարսափով, սիրով, գուրգուրանքով, եթէ շատ կուզէք` դուխով սերտել տալիս հայի, հայոց պատմութեան փառաւոր էջերի դասերը: Գիտէ՞ք` ով ենք… Եթէ միայն իմանայիք: Հայրենիքը լոկ օրհներգի անընդհատ շահարկւող թեման չէ, ՊԵԿ ծառայողին պատին հենած դրօշի համար անարգանքի սեանը գամելը չէ, Թումանեանի անունից «վեր կաց ու քայլիր», իսկ Արամ Մանուկեանի անունից «կոռումպացւած» չինովնիկին մերժելը չէ: Հայրենիքը արմատն է, գենը, յիշողութիւնը, յարգանքը, դողդոջուն ձեռքերով աճիւնասափորը գուրգուրելն ու մեծերի հետ երկխօսելը: Հայրենիքը նաեւ համամարդկային արժէքներն են, դրանք ընդունելն ու քոնը դրանց շարքը դասելը:

Սարդարապատի բարձունքում շնչահեղձ անողը ոչ թէ շոգն էր, այլ ազգայինի գիտակցման կորուստն ընդունելու ցաւը: Խնդրում եմ` պաթոս չփնտրէք,  չփնտրէք յանկարծ, պարզապէս երբ տեսակապով սիրելու կը լինէք ձեր հարազատներին, հարցրէք նրանց` իսկ Սարդարապատում քո շունչն ինչի՞ց է կտրւում:

 

«Yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։