Հա

Քաղաքական

08/06/2019 - 13:00

«Ընդամէնը մէկ շաբաթ էր անհրաժեշտ, որպէսզի պարզ դառնայ ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ բանակցելու ցանկութեան մասին յայտարարութեան սնամիջութիւնը». ԱԳՆ խօսնակ

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է Իրանի նաւթաքիմիական ոլորտի դէմ ԱՄՆ սհամանած նոր պատժամիջոցներին:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին արձագանքել է Իրանի նաւթաքիմիական ոլորտի դէմ ԱՄՆ սհամանած նոր պատժամիջոցներին:

«Ընդամենը մէկ շաբաթ էր անհրաժեշտ, որպէսզի պարզ դառնայ ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ բանակցելու ցանկութեան մասին յայտարարութեան սնամիջութիւնը»,- ասել է նա՝ յաւելելով. «Աշխարհը պէտք է արձագանքի պատժամիջոցների օգտագործման միջոցով, Միացեալ Նահանգների կողմից միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների կոպիտ եւ բացայայտ խախտմանը»:

ԱԳՆ մամուլի խօսնակը խստօրէն դատապարտել է Իրանի նաւթաքիմիական ոլորտի դէմ ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցները, այն համարելով տնտեսական ահաբեկչութեան օրինակ՝ Իրանի ժողովրդի դէմ ԱՄՆ վարչակազմի շարունակւող գործողութիւնների շրջանակում:

«ԱՄՆ-ի՝ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնը ձախողւած քաղաքականութիւն է, որը բազմիցս փորձակւել է այդ երկրի նախկին նախագահների կողմից: Դա սխալ ուղութիւն է, եւ ԱՄՆ կառավարութիւնը կարող է վստահ լինել, որ այս քաղաքականութեան համար սահմանւած նպատակներից ոչ մէկը չի իրագործւի»,- յստակեցրել է Մուսաւին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։