Հա

Քաղաքական

10/06/2019 - 10:40

ՀՀ ՏԻՄ ընտրութիւններ. Աբովեանում գործող քաղաքապետը յաղթել է իշխանութեան թեկնածուին. ընտրւել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՔՊԿ-ն ներկայացնող 1-ական համայնքապետեր

Հայաստանում, երէկ՝ յունիսի 9-ին 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններ:

«alikonline.ir» - Հայաստանում, երէկ՝ յունիսի 9-ին 23 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններ:

Ինչպէս եւ սպասւում էր, ուշադրութեան կիզակէտում էր յատկապէս Կոտայքի մարզի խոշորագոյն Աբովեան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրութիւններն էին,որտեղ առաջադրւած 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գէորգեանի, ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը եւ իշխանութիւնների կողմից (Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւն-ՔՊԿ) առաջադրւած Գրիգոր Գուլեանը,որի քարոզարշաւին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

Աբովեան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկւած 33 հազար 770 հոգուց ընտրութիւններին մասնակցել է 13 հազար 989 մարդ։ Աբովեանի քաղաքապետի պաշտօնում վերընտրւել է գործող քաղաքապետ Վահագն Գէորգեանը:

Ձայները բաշխւել են հետեւեալ կերպ.

Վահագն Գէորգեան՝ 6457 ձայն

Գրիգոր Գուլեան՝ 6235 ձայն

Սասուն Գրիգորեան՝ 619 ձայն

Մանուկ Մկրտչեան՝ 301 ձայն

Արթուր Ղազարեան ՝ 100 ձայն

23 համայնքներում կայացած ընտրութիւնների արդիւնքում, ընտրւել են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՔՊԿ-ն ներկայացնող 1-ական համայնքապետեր: Մասնաւորապէս Տաւուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար է ընտւել ՀՅԴ-ն ներկայացնող Վահագն Ալավերդեանը: Նրան կողմ է քւէարկել 1046 ընտրող, իսկ  դէմ՝ 36։

Համայնքում առաջադրւել էր երկու թեկնածու, երկրորդ թեկնածուն՝ Սեւադա Բալասեանը, ընտրութիւններից առաջ ինքնաբացարկ էր յայտնել։

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։