Հա

Քաղաքական

10/06/2019 - 11:20

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է ԼՂ հարցով բանակցութիւնները տապալելու մէջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել «հայկական կողմի դիւերսիայի» հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահւան առնչութեամբ:

«alikonline.ir» - Ադրբեջանի ԱԳՆ-ն յայտարարութիւն է տարածել «հայկական կողմի դիւերսիայի» հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահւան առնչութեամբ: Ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «Minval.az»-ը:

Յայտարարութիւնում ասւում է, որ երկու երկրների արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ հանդիպման նախօրէին հայկական կողմի իրականացրած «հերթական արիւնահեղ գործողութիւնը» տապալում է ԼՂ հակամարտութեան  կարգաւորմանն ուղղւած բանակցութիւնները եւ նպաստում տարածաշրջանում լարւածութեան աճին:

«Մենք ընդգծում ենք, որ այս սցենարի իրականացման ամբողջ պատասխանատւութիւնը Հայաստանի եւ այդ երկրի կառավարութեան վրայ է»,- ասւած է հաղորդագրութիւնում:

Աւելի վաղ ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը բարձր պարգեւատրման էր ներկայացրել հակառակորդի կրակից զոհւած զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնեանի՝ մահւան վրէժն առնող զինծառայողներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։