Հա

Քաղաքական

10/06/2019 - 14:20

Ոսկանեան. «Ադրբեջանը քարոզչական ճնշում է բանեցնում Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի վրայ»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Նախիջեւանում ընթացող ադրբեջանաթուրքական զօրավարժութիւնների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն այդ համատեքստում հետաքրքրական է նաեւ հէնց զօրավարժութիւնների անւանումը՝ «Անխախտ եղբայրութիւն», որը միտւած է քարոզչական ճնշում բանեցնելու այս տարածքում շահեր ունեցող միւս բոլոր կողմերի՝ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի վրայ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Նախիջեւանում ընթացող ադրբեջանաթուրքական զօրավարժութիւնների քարոզչական բաղադրիչին տարբեր առիթներով անդրադարձել եմ, սակայն այդ համատեքստում հետաքրքրական է նաեւ հէնց զօրավարժութիւնների անւանումը՝ «Անխախտ եղբայրութիւն», որը միտւած է քարոզչական ճնշում բանեցնելու այս տարածքում շահեր ունեցող միւս բոլոր կողմերի՝ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի վրայ։

Չնայած սրան, Ադրբեջանը եւ Թուրքիան ի մօտոյ ճանաչողները գիտեն, որ այդ «եղբայրութիւնը» այնքան էլ անխախտ չէ բազմաթիւ հարցերում։ Ասենք, օրինակ՝ ի՞նչ անխախտ եղբայրութեան մասին կարող է լինել խօսքը, երբ Ադրբեջանում պնդում են, թէ այժմ Թուրքիայում գտնւող եւ Նախիջեւանին սահմանակից Իգդիրում բնակում են ադրբեջանցիներ, իսկ պաշտօնական Անկարան նրանց համարում է թուրքեր եւ փաստացիօրէն արգելում սովորել մայրենի լեզուն»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։