Հա

Քաղաքական

12/06/2019 - 10:30

«Խորհուրդ ենք տալիս գործող իշխանութիւններին ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմութեան դէմ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից». ՌԱԿ

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնն իր մտահոգութիւնն է յայտնում Հայաստանում յատկապէս վերջին ամիսներին ներհասարակական դիսկուրսներում ատելութեան թեմայի արծարծման կապակցութեամբ։

Ռամկավար Ազատական կուսակցութեան Կենտրոնական վարչութիւնն իր մտահոգութիւնն է յայտնում Հայաստանում յատկապէս վերջին ամիսներին ներհասարակական դիսկուրսներում ատելութեան թեմայի արծարծման կապակցութեամբ։ Հայ հանրութեան շարունակական բաժանումը մերոնքակաների եւ ուրիշների, յեղափոխականների եւ հակայեղափոխականների, սեւերի ու սպիտակների, հայաստանցիների ու ղարաբաղցիների արդէն հատել է վտանգաւորութեան աստիճանը՝ սպառնալով թէ՛ հայ ժողովրդի միասնութեանը եւ թէ՛ պետութեան անվտանգութեանը։

Այս առումով յատկապէս մտահոգիչ են նոր-նոր ձեւաւորւող քաղաքական ընդդիմութեան նկատմամբ չթաքցւած բռնաճնշումերը, որոնք արտայայտւում են ներկայ իշխանութիւնների հանդէպ իւրաքանչիւր քնադատութեանը ատելութեամբ պատասխանելու ու ձերբակալելու հրամաններ իջեցնելու «մշակոյթի» ձեւաւորմամբ։

Մասնաւորապէս, «Ադեկւադ» կոչւող քաղաքական շարժման անդամների հանդէպ շարունակական հետապնդումները, նրանց նկատմամբ բռնաճնշումների կոչերը, որոնք պարբերաբար հնչում են իշխանութեան եկած քաղաքական ուժի անդամների կողմից, վտանգաւոր նախադէպեր են ստեղծում։ Յատկապէս մտահոգիչ են առանց պատճառաբանութեան վերջիններիս շարունակական ձերբակալութեան փաստերը։

Չգնահատել այդ ամէնն այլ կերպ, քան քաղաքական հետապնդում ու այլակարծութեան ճնշման փորձ, հնարաւոր չէ։ Խորհուրդ ենք տալիս գործող իշխանութիւններին զսպւածութիւն դրսեւորել եւ ձեռնպահ մնալ քաղաքական ընդդիմութեան դէմ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից։

 

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԴԻՒԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։