Հա

Քաղաքական

12/06/2019 - 10:10

«Սահմանադրութիւնը ենթարկել նմանատիպ փոփոխութեան` նշանակում է հրաժարւել տասնամեակների պատմութիւնից». Վահրամ Բալայեան

Մեր Սահմանադրութիւնը թոյլ է տալիս, որ հանրութիւնը համապատասխան ստորագրահաւաքով նախաձեռնի սահմանադրական փոփոխութիւններ իրականացնել, սակայն այստեղ հարց է ծագում, թէ ինչքանով է այն շահաւէտ մեր երկրի համար:

«alikonline.ir» - Մեր Սահմանադրութիւնը թոյլ է տալիս, որ հանրութիւնը համապատասխան ստորագրահաւաքով նախաձեռնի սահմանադրական փոփոխութիւններ իրականացնել, սակայն այստեղ հարց է ծագում, թէ ինչքանով է այն շահաւէտ մեր երկրի համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում ասել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը:

Նրա խօսքով` խնդիրը կայանում է նրանում, որ նման փոփոխութիւն կատարել նշանակում է հրաժարւել 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ից սկսած այն գործընթացներից, որոնք արդէն 28 տարի է, ինչ իրականացւում են Արցախում:

«Դա բաւականին երկարատեւ գործընթաց է, որի նպատակն է միջազգային իրաւունքի տեսանկիւնից ճանաչելի դարձնել Արցախը: Հրաժարւել այդ ամէնից եւ հնարաւորութիւն ստեղծել, որպէսզի ՀՀ քաղաքացիները նոյնպէս մասնակցութիւն ունենան ԱՀ նախագահի, Ազգային ժողովի ընտրութիւններին եւ իշխանութեան թեւերի ձեւաւորման գործընթացներին, նշանակում է հրաժարւել այն ձեռքբերումներից, որոնք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում: Ի վերջոյ չպէտք է մոռանալ, որ 1991-1994 թթ. պատերազմում երբ յաղթեցինք, անկախ երկիր ունենալու գաղափարի դրօշի ներքոյ մարդիկ կատարեցին իրենց քայլը: Միւս կողմից դժւար կը լինի միջազգային հանրութեանը բացատրութիւններ տալ այն մասին, որ վերջին երեք տասնամեակների ընթացքում մենք գնացել ենք մի ճանապարհով եւ հիմա կտրուկ շրջադարձ ենք կատարում: Արցախի ոչ մի քաղաքացի դէմ չէ միացման գաղափարին, սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք անցել ենք մի ճանապարհ եւ նորից փորձ է կատարւում այդ ճանապարհից շեղւելու: Սա կը դառնայ ուժերի վատնում եւ, չեմ կարծում, որ շահեկան կը լինի Արցախի համար»,- նշել է Վ. Բալայեանը:

ԱԺ փոխնախագահի խօսքով` առայժմ դժւար է խօսել հնարաւոր սադրանքների եւ գործընթացի հետագայ զարգացումների մասին, քանի որ եթէ նոյնիսկ հանրութեան 10%-ը մասնակցի ստորագրահաւաքին, ապա մնացած 90%-ը կունենայ այլ մօտեցումներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։