Հա

Քաղաքական

17/06/2019 - 08:50

«Պարոն Փաշինեան, դուք լիբերալ չէք, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ չէք, քանի որ այդպիսին լինելու համար պէտք է ունենալ գաղափար, հաւատամք, արժէք ու սկզբուքներ». Արթուր Ղազինեան

«Մէկ Հայաստան» կուսակցութեան համահիմնադիր Արթուր Ղազինեանը իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - «Մէկ Հայաստան» կուսակցութեան համահիմնադիր Արթուր Ղազինեանը իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններին. տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

«Համաձայն եմ Ձեր հետ, պարոն Փաշինեան, դուք լիբերալ չէք, սոցիալիստ ու սոցիալ-դեմոկրատ չէք, քանի որ այդպիսին լինելու համար պէտք է ունենալ գաղափար, հաւատամք, արժէք ու սկզբուքներ։

Ցենտրիստ լինելու մասին նոյնիսկ չմտածէք, քանի որ չունէք պետութեան ու պետականութեան ընկալում, արժեւորում ու կարեւորում, չափից դուրս անկանխատեսելի էք, տարերային, անվստահելի ու անկայուն գործընկեր էք ներքին եւ արտաքին գործընկերների համար։

Նոյնիսկ մի էլ մտածէք գաղափարախօսութիւնների մասին։ Ձեր առաքելութիւնը խօսելն է, շատ ու երկար։

Նորից խորհուրդ եմ տալիս կարդալ 9-րդ դասարանի «Հասարակագիտութիւն» առարկայի դասագիրքը, մինիմալ պատկերացում կազմել պետութեան եւ իրաւունքի մասին, քաղաքական հոսանքների ու գաղափարախօսութիւնների մասին, քանի որ Ձեր նշած «քաղաքացիական քաղաքական ուժը» ոչ մի աղերս չունի քաղաքագիտութեան հետ։

Իսկ եթէ, այնուամենայնիւ, վստահ էք, որ գոյութիւն ունի «քաղաքացիական քաղաքական ուժ», ապա մի յապաղէք, անմիջապէս սկսէք այդ հոսանքի դոկտրինալ հիմքերի մշակման եւ ակադեմիական զարգացման աշխատանքները։

Ձեզ մեծ ապագայ է սպասում գիտութեան ոլորտում, մի թաքցրէք Ձեր «տաղանդը», իրացրէք այն յանուն մարդկութեան եւ համաշխարհային քաղաքակրթութեան»։

Յիշեցնենք, որ յունիսի 16-ին Նիկոլ Փաշինեանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան համաժողովին յայտարարել է՝ «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցութիւն ենք»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։