Հա

Քաղաքական

18/06/2019 - 10:30

«Փաստ». «Լեւոն Տէր-Պետրոսեանը կը վերադառնա՞յ նախագահի պաշտօնին. Մուսինեանը հրաժարւում է մեկնաբանել»

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածւեցին, որ Նիկոլ Փաշինեանը ՀՀ նախագահի պաշտօնում տեսնում է առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին։

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ լուրեր տարածւեցին, որ Նիկոլ Փաշինեանը ՀՀ նախագահի պաշտօնում տեսնում է առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանին։

Շատերը նոյնիսկ այդ հանգամանքով էին բացատրում վարչապետի եւ նախագահ Արմէն Սարգսեանի լարւած յարաբերութիւնները: Ըստ որոշ տեղեկութիւնների, Փաշինեանի այդ առաջարկին ՔՊ սկզբունքային պատգամաւորներից մի քանիսը կտրականապես դէմ են եղել՝ յայտարարելով,որ յեղափոխութիւնը Տէր-Պետրոսեանին վերադարձնելու համար չէր, եւ ժողովուրդը չի հասկանայ իրենց։ Ոմանք վարչապետին անգամ յիշեցրել են տարիներ առաջ իր թերթում տպագրւած ՝«Լեւոն Տէր-Պետրոսեան. մեծ խառնակչութիւն» յօդւածաշարը։

Ըստ մեր աղբիւրի՝ որոշւել է թէ՛ իշխանական խմբակցութեան եւ թէ՛ հասարակութեան վերաբերմունքը յստակեցնել աստիճանաբար:

Մասնաւորաբար, որպէս առաջին փուլ ՍԴ դատաւորի պաշտօնում առաջադրւում է Վահէ Գրիգորեանի թեկնածութիւնը:

Քանի որ վերջինիս անունը ուղղակիօրէն ասոցացւում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քւէարկութեան պատկերը (եթէ վարչապետը չմիջամտի, ու նրա կողմից հրահանգ չիջեցւի անպայման բոլորով կողմ քւէարկել) կարող է արտացոլել նախագահի պաշտօնում Լեւոն Տէր-Պետրոսեանի թեկնածութեան հաւանական քւէարկութիւնը: Իսկ արդէն յաջորդ փուլում, ըստ նոյն այդ տեղեկութիւնների, կարելի կը լինի քննարկել Արմէն Սարգսեանի հրաժարականի տարբերակները:

Մենք փորձեցինք ստանալ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի խօսնակ Արման Մուսինեանի մեկնաբանութիւնը, սակայն նա «Փաստի» հետ զրոյցում հրաժարւեց մեկնաբանել այս խօսակցութիւնները»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։