Հա

Քաղաքական

22/06/2019 - 10:40

«Ղարաբաղում անդորր է, բայց կան նաեւ վտանգաւոր միտումներ». Մարկեդոնով

Անցած տարի Դուշանբէում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի «ոտքի վրայ» պայմանաւորւածութիւնները կարելի է համարել բանակցային գործընթացի կարգաւորման եւս մի քայլ։

«alikonline.ir» - Անցած տարի Դուշանբէում Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի «ոտքի վրայ» պայմանաւորւածութիւնները կարելի է համարել բանակցային գործընթացի կարգաւորման եւս մի քայլ։

Վերջին ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում համեմատաբար անդորր է նկատւում, բայց դա պէտք չէ բացարձականացնել։ Երէկ Երեւանում կազմակերպւած «Կովկաս 2018» գիտաժողովի ժամանակ այս կարծիքը յայտնեց ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը։ Գրում է «Sputnik» Արմենիան:

Նրա խօսքով` անցած տարի Դուշանբէում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «ոտքի վրա» ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները կարելի է համարել բանակցային գործընթացի կարգաւորման եւս մի քայլ։

«Դուշանբէում կայացած հանդիպումը թոյլ է տւել պայմանաւորւել շփման գծում միջադէպերի վերաբերեալ տեղեկատւութեան փոխանակման մասին։ Բացի այդ, վերջին տարւայ ընթացքում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել երկու երկրների առաջնորդների, ինչպէս նաեւ ԱԳՆ ղեկավարների միջեւ։ Բայց համեմատական անդորրը պէտք չէ բացարձականացնել»,- նշեց նա։

Փորձագէտի զգուշաւորութիունը պայմանաւորւած է այն վտանգաւոր միտումներով, որոնք նկատւում են Նախիջեւանում։ Անցած տարի ադրբեջանական իշխանութիւնները յայտարարել էին «11 հազար հեկտար տարածք ազատագրելու» մասին, եւ այդ տեղեկատւական հնարքը լրացուցիչ լարւածութիւն է բերել։ Դրանից բացի, Նախիջեւանում պարբերաբար անցկացւում են Թուրքիայի հետ համատեղ զօրավարժութիւններ եւ այլն։

Ինչպէս նշեց Մարկեդոնովը, Նախիջեւանում տարածքները «յաւելեալ ազատագրելու», 2016 թ.-ի ապրիլեան պատերազմից յետոյ երկրորդ «յաջողութեան» գաղափարն առաջատար թեզ է, որը տարւայ ընթացքում կարմիր թելով անցնում է Իլհամ Ալիեւի բոլոր ելոյթներում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։