Հա

Քաղաքական

25/06/2019 - 09:50

«Ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջեւ ենք կանգնած լինելու անվտանգութեան տեսակէտից». Ռ. Քոչարեան

Յունիսի 24-ին հայաստանի «Հինգերորդ ալիք» հեռուսատընկերութեանը տւած հարցազրոյցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը անդրադարձել է ԼՂ հարցին: Նա նախ նշել է, որ անընդունելի է ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումները:

«alikonline.ir» - Յունիսի 24-ին հայաստանի «Հինգերորդ ալիք» հեռուսատընկերութեանը տւած հարցազրոյցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը անդրադարձել է ԼՂ հարցին: Նա նախ նշել է, որ անընդունելի է ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումները:

«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջեւ ենք կանգնած լինելու անվտանգութեան տեսակէտից: Հայաստանն առանց Արցախի թոյլ է, առանց Հայաստանի կարելի է իրականացնել տարածաշրջանային ծրագրեր: Առանց Ղարաբաղի նոյնիսկ Հայաստանի տեղը չեն յիշի: Իսկ Արցախի հետ, Հայաստանն արդէն լուրջ միաւոր է դառնում»,- ասաց նա:

Ըստ Քոչարեանի՝ Հայաստանը՝ Ղարաբաղը պէտք է դիտարկի որպէս իր անվտանգութեան լուրջ գործօն, մինչդեռ այսօրւայ իշխանութիւնները Ղարաբաղը դիտարկում են որպէս բեռ, ինչն էլ բերում է դրանից ազատւելու մասին մտքերի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։