Հա

Քաղաքական

25/06/2019 - 12:20

«Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կէտը եւ իւրովի մեկնաբանութիւն կատարում». Շահան Գանտահարեան

Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդեարովը Վաշինգտոնեան վերջին հանդիպումից յետոյ ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զօրքերը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղութեամբ հարկաւոր է աշխատել»: «Արմէնպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է յայտարարութիւնը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը:

«alikonline.ir» - Ադրբեջանի արտգործ նախարար Էլմար Մամեդեարովը Վաշինգտոնեան վերջին հանդիպումից յետոյ ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զօրքերը եւ խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղութեամբ հարկաւոր է աշխատել»: «Արմէնպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով յայտարարութիւնը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանն ասաց.

«Հիմնական երկու առումով վերապահութեամբ պէտք է ընկալել ասւածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների յայտարարութիւնում նման կէտ չի արծարծւում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց յանձնառութիւնը` խստօրէն պահպանելու հրադադարը եւ զերծմնալու որեւէ սադրիչ գործողութիւնից` այդ կարգին դիպուկահարներից եւ շփման գծի ու միջազգային սահմանին տարւող ինժիներական աշխատանքներից։ Ինչը նշանակում է որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական յարձակողապաշտութիւնը։

Երկրորդ, առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կէտը եւ իւրովի մեկնաբանութիւն կատարում։

Մամեդեարովը իբրեւ թէ բացելով փակագծերը ուզում է տպաւորութիւն թողել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել եւ միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելութիւն։ Այլ խօսքով՝ փուլային տարբերակ, շրջւած կարգով։

Ադրբեջանի արտգործնախարարը առաւել եւս ծխածակոյթ է ստեղծում երբ խօսում է խաղաղապահ զօրքերի տեղակայման մասին դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով. Նա խնամքով շրջանցում է առկայ շփման գծի հրադադարի պահպանման հրամաեականը, ինչը պարզօրէն ընդգծւում է համանախագահների յայտարարութիւնում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։