Հա

Քաղաքական

25/06/2019 - 13:40

«Ահազանգ» նախաձեռնութեան անդամները՝ ՀՀ Ազգային ժողովի դիմաց

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնութեան անդամները դարձեալ բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շէնքի առջեւ. նրանք դէմ են եկամտահարկի համահարթեցման սկզբունքին։

«alikonline.ir» - ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնութեան անդամները դարձեալ բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շէնքի առջեւ. նրանք դէմ են եկամտահարկի համահարթեցման սկզբունքին։ Տեղեկացնում է «Yerkir.am»-ը:

Յիշեցնենք` դեռեւս անցյալ շաբաթ նախաձեռնութեան անդամները ԱԺ-ի բակում նստացոյց էին իրականացրել` գիշերելով այնտեղ: Նրանք խոստանում են իրենց բողոքի ակցիաները շարունակել այնքան, մինչեւ ՀՀ խորհրդարանը քննարկի ու քւէարկութեան դնի Հարկային օրենսգիրքը։

Այսօր ՀՀ խորհրդարանական ընդդիմութիւնը` «Բարգաւաճ Հայաստան» եւ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութիւնները, յայտարարել են, որ դէմ կը քւէարկեն օրինագծին: Ըստ նրանց՝ Հարկային օրէնսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մօտեցումներ, որոնց կիրառմամբ չպէտք է խախտւի արդարութեան սկզբունքը:

Յիշեցնենք նաեւ, որ «Ահազանգ» նախաձեռնութիւնը մինչ օրս ԱԺ-ի այգում իրականացրել է «հաւերի ակցիան», իսկ կառավարութեան շէնքի առջեւ՝ «դրամապանակների ակցիա»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։