Հա

Քաղաքական

02/07/2019 - 12:20

«Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառւում է». Ստեփան Դանիէլեան

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառւում է: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:

«alikonline.ir» - Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառւում է: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիէլեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է. «Վեթինգ, անցումային արդարադատութիւն, կոռուպցիա չկայ, անկախ դատարաններ, աղքատութիւնը ձեր գլխում է, Արցախը բանակցութիւնների կողմ ... եւ այլն, պարզ չի դեռ, որ այդ ամէնը գցւում է ձեզ զբաղացնելու համար։

Մոռացէք այդ ամէնը, չկայ տենց բան, դա ինչ-որ բան անելու տպաւորութիւն ստեղծելու համար է՝ կարեւորը որ «դւիժենի» լինի։

Վեթինգը դարձրել են քաղաքականութեան հիմք, բայց պարզւում է անգամ մի պրիմիտիւ հայեցակարգ չունեն։ Նոյնը միւս ոլորտներին է վերաբերւում։

Ամէն անգամ մի նոր տերմին է շուկայ գցւում, նախորդ դատարկաբանութիւնը մոռացութեան մատնելու համար:

Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառւում է։ Ընդամենը ուշադիր լսէք, թէ ինչ են խորհրդարանում խօսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է։

Իշխանութեան մէջ յայտնւած պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան ստեղծել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։

Բնութեան մէջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գայ ու երկիր սարքի։

Վաղ, թէ ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, աւելի լաւ է դա շուտ հասկանանք»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։