Հա

Քաղաքական

02/07/2019 - 14:10

«Իրանը մեզ համար կարեւոր երկիր է, եւ ցանկացած լարում կամ բախում կարող է մարտահրաւէրային լինել մեզ համար». Գարիկ Միսակեան

Իրանաամերիկեան լարւածութեան փուլում գագաթնակէտ կարելի է համարել Իրանի կողմից ամերիկեան անօդաչու թռչող սարքին հարւած հասցնելը: Լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց իրանագէս Գարիկ Միսակեանը՝ նշելով, որ դրանից յետոյ ԱՄՆ-ը հասկացաւ, որ ռիսկային են ռազմական գործողութիւնները եւ դրա համար որոշեց շարունակել տնտեսական պատժամիջոցներով Իրանին թուլացնելու տարբերակը:

«alikonline.ir» - Իրանաամերիկեան լարւածութեան փուլում գագաթնակէտ կարելի է համարել Իրանի կողմից ամերիկեան անօդաչու թռչող սարքին հարւած հասցնելը: Լրագրողների հետ զրոյցում այս մասին ասաց իրանագէս Գարիկ Միսակեանը՝ նշելով, որ դրանից յետոյ ԱՄՆ-ը հասկացաւ, որ ռիսկային են ռազմական գործողութիւնները եւ դրա համար որոշեց շարունակել տնտեսական պատժամիջոցներով Իրանին թուլացնելու տարբերակը: Գրում է «Tert.am»-ը:

«Իրան-ԱՄՆ լարւածութեան այս փուլում՝ Թրամփը մինչ նախագահական ընտրութիւնները շարունակելու է հիբրիդային պատերազմի ուղին. տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ յոյս ունենալով, որ ճնշումների արդիւնքում վարչակազմի փոփոխութիւն կը լինի կամ Իրանին բանակցային սեղանին մօտ կը բերի»,- ասաց նա՝ նշելով, որ երկու տարբերակն էլ այս պահին իրատեսական չի համարում:

Նրա խօսքով՝ բաւականին ռիսկային իրավիճակ է ստեղծւել Իրանի շուրջ: Անդրադառնալով այդ զարգացումների՝ Հայաստանի վրայ ազդեցութեանը, նա նշեց, որ Իրանը մեզ համար կարեւոր երկիր է, եւ ցանկացած լարում, ցանկացած բախում կարող է մարտահրաւէրային լինել մեզ համար եւ՛ տնտեսական, եւ՛ անվտանգային առումով:

«Այս ամէնը հաշւի առնելով` պէտք է շարունակւի մեր համագործակցութիւնն Իրանի հետ»,- ասաց նա:

Գարիկ Միսակեանը, անդրադառնալով Իրանի շուրջ հնարաւոր զարգացումներին՝ կանխատեսեց, որ լինելով շատ հարուստ ռեսուրսներով երկիր՝ այն կարողանալու է դիմակայել ամերիկեան պատժամիջոցներին: «Ճանաչելով ԱՄՆ-ին՝ գիտեն, որ գոնէ մինչեւ Թրամփի պաշտօնավարման ժամկէտը կը կարողանան դիմակայել»,- ասաց նա:

«Tert.am»-ի հարցին, թէ հնարաւո՞ր է, որ ԱՄՆ-ի կողմից հնարաւոր ռազմական գործողութիւնները ներառեն Իրանի՝ Հայաստանին սահմանակից հատւածը, նա նշեց, որ քիչ հաւանական է: «Հայ-իրանական սահմանին հարւած հասցնելը կարող է լինել միայն լայնամասշտաբ գործողութիւնների ժամանակ»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։