Հա

Քաղաքական

07/07/2019 - 08:40

«Որեւէ իշխանութիւն ինքնուրոյն չի կարող պատասխանատւութիւն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում Արցախի հարցը». ԼՂ ԱԺ պատգամաւոր

Ողջունելի է, որ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարները ստորագրել են խորհրդակցութիւնների պլան: «Tert.am»-ի հետ զրոյցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամաւոր Վարդգէս Բաղրեանն ասաց, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով ցանկացած միասնական աշխատանք ՀՀ ու ԱՀ միջեւ պէտք է գնահատել դրական:

«alikonline.ir» - Ողջունելի է, որ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարները ստորագրել են խորհրդակցութիւնների պլան: «Tert.am»-ի հետ զրոյցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամաւոր Վարդգէս Բաղրեանն ասաց, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով ցանկացած միասնական աշխատանք ՀՀ ու ԱՀ միջեւ պէտք է գնահատել դրական:

«Մեզ յուզող ամենակարեւոր հարցի շուրջ տարակարծութիւններ չպէտք է լինեն: Լաւ է, որ պլան է ստորագրւել, բայց պէտք է ասեմ նաեւ, որ առանց դրա էլ գոնէ Արցախի հարցում լուրջ տարակարծութիւններ չեն եղել: Կարծում եմ, որ փաստաթուղթը հաւանաբար կողմերին աւելի է պարտաւորեցնելու»,- ասաց Վարդգէս Բաղրեանը:

Պատգամաւորը նկատեց, որ «չեն եղել բաներ, որոնց մասին Հայաստանի իշխանութիւնները Ղարաբաղի իշխանութիւններին տեղեակ չեն պահել», իսկ խորհրդակցական պլանի ստորագրումից յետոյ պէտք է պահեն:

«Ես աշխատել եմ նախագահ Արկադի Ղուկասեանի աշխատակազմում, հեռուստատեսութիւնում ու կարող եմ ասել, որ միշտ էլ բանակցութիւններից առաջ, յետոյ ՀՀ իշխանութիւնները Ղարաբաղի իշխանութիւններին ոչ միայն տեղեակ են պահել քննարկածը, այլեւ անպայման հաշւի են առել Արցախի իշխանութիւնների տեսակէտը: Երբեւէ լուրջ տարաձայնութիւն չի եղել: Մտքերի փոխանակութիւն է եղել, ինչ-ինչ հարցերի շուրջ գուցէ եղել են տարբեր կարծիքներ, բայց նոյն մեխին են խփել»,- մանրամասնեց Վարդգէս Բաղեանը:

Ըստ պատգամաւորի՝ պլանը «օրինականացնում է» յարաբերութիւնները, որոնք միշտ էլ եղել են բոլոր իշխանութիւնների ժամանակ:

«Մենք չենք կարող ջլատել մեր ուժերը՝ տարբեր կարծիքներ ունենալով: Սա լաւ է, որ հայկական կողմերից որեւէ մէկը ինքնուրոյն, միայնական չգործի: Ո´չ Հայաստանի, ո´չ Արցախի իշխանութիւնները իրաւունք չունեն, միայն իրենց կարծիքը հաշւի առնելով, որեւէ բան ստորագրեն, թէեւ ես այն կարծիքին եմ, որ հարցը միայն հանրաքւէով կարող է լուծւել: Որեւէ իշխանութիւն ինքնուրոյն չի կարող պատասխանատւութիւն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում հարցը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ արդեօք Նիկոլ Փաշինեանը կարո՞ղ է «ինքնուրոյն լուծել հարցը», արդեօք նման կասկածնե՞ր ունէք, Վ. Բաղրեանը բացասական պատասխան տւեց՝ նշելով, որ եթէ որեւէ մէկը նման բան անի, դա կը լինի քաղաքական ինքնասպանութիւն:

Յարակից լուրեր

  • Ընտրութիւններում յաղթանակ է տարել կայացման փուլում գտնւող ՏԻՄ համակարգը
    Ընտրութիւններում յաղթանակ է տարել կայացման փուլում գտնւող ՏԻՄ համակարգը

    Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Արթուր Մոսիեանի հետ:

  • Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում
    Աշխարհի ամենահին գորգը պատրաստւած է եղել Հայաստանում

    Աշխարհի ամենահին՝ մ.թ.ա. 5-3 դարերով թւագրւող գորգը, համարւում է «Պազըրըկ»-ը, որը հրաշքով պեղւել է Սիբիրի սառեցւած դամբաններից:

  • «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ
    «ՀՀ-Իրան յարաբերութիւններում դրական ճեղքում չկայ, գործընթացները շարունակւում են իներցիոն ուժով, քանի որ ՀՀ-ն նախաձեռնողականութիւն չի ցուցաբերում». իրանագէտ

    Եթէ փորձենք գնահատել այս մէկ տարուց մի քիչ աւել ժամանակահատւածն, ապա կարձանագրենք, որ հայ-իրանական յարաբերութիւններում խոշոր գործընթացներ, առաջընթաց չենք ունեցել։ «Tert.am»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց իրանագէտ Վարդան Ոսկանեանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը խոստացել էր խորացնել յարաբերութիւնները հարեւան երկրների հետ։

  • Իշխանութիւնն ատում է հերոսականը
    Իշխանութիւնն ատում է հերոսականը

    Հայաստանի Հանրապետութեան ներկայիս՝ մէկուկէսամեայ իշխանութիւնն արդէն բազմիցս ցոյց է տւել, որ հակակրանք ունի ցանկացած հերոսականի, ազգայինի նկատմամբ: Իշխանութեան ներկայացուցիչները, կարծես, չեն կարողանում համակերպւել այն հանգամանքի հետ, որ իրենք հերոս չեն, Արցախեան գոյամարտի, Ապրիլեան պատերազմի մասնակից-առաջամարտիկ չեն, պետականաշինութեան մէջ ներդրում չունեն: Բանակից «թռած»-ի սինդրոմն է ուղեկցում նրանց, փորձում են ամէն կերպ ազատւել այդ պիտակից, սակայն միայն հակառակն է ստացւում:

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։