Հա

Քաղաքական

09/07/2019 - 11:00

«Փաստ». «Գործող վարչապետի պաշտօնական այցերն աւելի շատ տուրիստական բնոյթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ»

«Փաստ» թերթը գրում է. «Աւարտւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի­նեանի պաշտօնական այցը Վիետնամ եւ Սինգապուր: Արդէն այն փաստը, որ Փաշինեանը երկրի համար առանցքային տօնին՝ Սահմա­նադրութեան օրը, բացակայում էր Հայաստա­նից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստա­նի համար բացառիկ նշանակութիւն ունեն:

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Աւարտւել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի­նեանի պաշտօնական այցը Վիետնամ եւ Սինգապուր: Արդէն այն փաստը, որ Փաշինեանը երկրի համար առանցքային տօնին՝ Սահմա­նադրութեան օրը, բացակայում էր Հայաստա­նից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստա­նի համար բացառիկ նշանակութիւն ունեն:

Միւս կողմից՝ շատ հնարաւոր է, որ Հայաս­տանի գործող վարչապետն ուղղակի յաւուր պատշաճի չի գնահատում Սահմանադրու­թեան օրը, մանաւանդ, որ կարճ պաշտօնա­վարման ընթացքում հասցրել է ֆորմալիզացնել, ֆետիշացնել յեղափոխութեան հետ ասոցացւող իրադարձութիւնները: Սահմանադրութեան օրը Փաշինեանը մեկ­նել է հէնց Վիետնամ ու չնայած այդ երկրում ունեցել է հանդիպումներ առանցքային բարձ­րաստիճան պաշտօնեաների, գործարարների հետ՝ այցի համատեքստը հիմնականում ամ­բողջացնում են, այսպէս կոչւած, մշակութա­յին, հումանիտար հանդիպումները:

Ֆէյսբուքեան իր էջում անդրադառնալով Վիետնամ կատարած այցին՝ ՀՀ վարչապետի մամուլի խօսնակ Վլադիմիր Կարապետեանը գրել է. «Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թւում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդիւնա­էտ: Տնտեսութեան եւ հումանիտար ոլորտնե­րում ձեռք բերւեցին կոնկրետ պայմանա­ւորւածութիւններ, որոնց կեանքի կոչման ուղղութեամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչութիւնները կը ձեռնարկեն ակտիւ աշխատանքներ:

Նշեմ, որ վիետնամական բաւականին խոշոր գործարարներ շա­հագրգռւածութիւն յայտնեցին համագոր­ծակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրութիւն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնեակի, գինու, վերամշակւած գիւղմթերքի նկատմամբ»: Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինեանի պայմանաւորւածութիւնները պէտք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործա­րար համաժողովի ընթացքում, յաւելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժէք փոխըմբռնում, ինչը եւս կա­րեւոր է յատկապէս միջազգային հարթակնե­րում համագործակցելու առումով:

Հայ-վիետնամական գործարար համաժո­ղովը Փաշինեանի մեծաթիւ պատւիրակութեան այցի միակ առարկայական ձեռքբե­րումն է, սակայն անկեղծ լինեմ՝ այդ համաժո­ղովի առարկայական, գործնական նշանա­կութիւնը գերագնահատել պարզապէս չի կարելի: Բանն այն է, որ մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն անցած տարւայ ընթացքում չի հասել անգամ 50 միլիոն դոլարի, ու այս համատեքստում դժւար է ակնկալել որակական բեկում, մանաւանդ,  որ Հայաստանն ու Վիետնամը չունեն ընդհանուր քաղաքական, տնտեսական օրակարգ:

Սինգապուրը պէտք է դիտարկել մի փոքր այլ տեսանկիւնից, որովհետեւ հարաւ-արեւելեան Ասիայում գտնւող այս երկիրն ունի զւսրգացման մի մոդել, որն ուսանելի է ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի շատ երկրների համար, որոնք ցանկանում են յաղթահարել աղքատութիւնը, զարգացնել տնտեսութիւնը:

1965-90 թթ. Սինգապուրում ՀՆԱ-ն մէկ մարդու հաշւով 400 դոլարից բարձրացաւ 12.2 հազար դոլարի, ինչի հետևանքով հարաւ-արեւելեան Ասիայի այս փոքրիկ պետութիւնը համալրեց աշ­խարհի տասը հարուստ երկրների թիւը:

Հէնց սա է «սինգապուրեան տնտեսական հրաշքի» հիմնական հետեւանքը՝ մարդու բարեկեցութիւ­նը: Դատարկ սառնարաններով հնարաւոր չէ շարունակ խօսել տնտեսական յեղափոխու­թեան մասին: Յուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինեանը հասկացել է այս ճշմարտութիւնն ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխում­ների լաւագոյն ուղեկիցը չէ:

Սակայն այս պարագայում էլ անպայման չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինեանի մեծաթիւ պատւիրակութեան այցն արդարացւած էր, որովհետեւ զարգացման մոդել ուսումնասի­րելու համար աւելի կարեւոր է փորձագիտա­կան, մասնագիտական խմբեր գործուղելը: Յամենայն դէպս, քիչ սպասելի է, որ սինգապուրեան այցից յետոյ Նիկոլ Փաշինեանի յայ­տարարած տնտեսական յեղափոխութիւնը բովանդակութիւն կը ստանայ՝ դուրս գալով կարգախօսային կաղապարից:

Իսկ առայժմ տպաւորութիւն է, որ Նիկոլ Փաշինեանն անում է այն, ինչի համար ընդդիմադիր դիրքերից քննադատել է Ռոբերտ Քոչարեանին ու Սերժ Սարգսեանին, այլ խօսքով՝ գործող վարչապետի պաշտօնական այցերն աւելի շատ տուրիստական բնոյթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ: Նոր Հայաստանում հին աւան­դոյթները շարունակւում են»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։