Հա

Քաղաքական

09/07/2019 - 12:20

«Իշխանութիւնների շահարկման հերթական թիրախը»․ «168 Ժամ»

«168 Ժամ» գրում է․ «Հայ իրականութեան եւ պատմութեան մէջ յաճախ ենք հանդիպում մասնատւածութեան եւ երկատւածութեան օրինակների, երբ յաճախ երկրի եւ պետականութեան համար առանցքային իրավիճակներում սկսել ենք փնտրել արհեստական ներքին թշնամինների ու դաւաճանների։

«alikonline.ir» - «168 Ժամ» գրում է․ «Հայ իրականութեան եւ պատմութեան մէջ յաճախ ենք հանդիպում մասնատւածութեան եւ երկատւածութեան օրինակների, երբ յաճախ երկրի եւ պետականութեան համար առանցքային իրավիճակներում սկսել ենք փնտրել արհեստական ներքին թշնամինների ու դաւաճանների։

Մենք՝ հայերս, ազգային մի իւրատեսակ բնութագիր ունենք՝ սիրում ենք ստեղծել համազգային լուրջ խնդիրներ, այնուհետեւ սկսում ենք դրանք «քաջաբար» յաղթահարել։ Դժւար է ասել՝ դա հոգեբանական առանձնայատուկ հոգեկերտւա՞ծք է, թէ՞ զուտ գենետիկ սինդրոմ։

Ներկայումս հանրային ընդհանուր դիմագծին նայելիս ականատես ենք լինում հետեւեալին․ հասարակութիւնը բաժանւած է «սեւերի ու սպիտակների», «թաւշեայ յեղափոխականների» ու «հակայեղափոխական դիշովկաների»՝ «ազգային գործող իշխանութեան եւ հակազգային նախկինների»։ Այս ֆոնին գումարւում են նաեւ Արցախի շուրջ թնջուկի հետ համակցւող մի շարք առանցքային դետալներ, մասնաւորապէս՝ ապրիլեան պատերազմում պարտւողական գաղափարի արհեստական ներդրում եւ հնարաւոր բոլոր տարբերակով այդ պատերազմի ձեռքբերումն այս կան այն կերպ պիտակաւորելով՝ դարձնելով օրակարգային քաղաքական շահարկումների առարկայ։

Վերջին օրերին մի զարմանալի հանգամանքի ենք հանդիպում․ գործող իշխանութիւնները «կազմակերպւած» քննադատութեան թիրախ են դարձրել ապրիլեան քառօրեայի առանձին դրւագներ՝ դրանց մէջ դիտարկելով հատւածական դաւադրապաշտական տեսութիւններ, եւ փորձում են ամէն մանրունքում փնտրել մեղաւորների։ Բարոյական նորմերի սահմանն անցել է այն աստիճանի, որ ապրիլեանի թիրախաւորման գործընթացին «կցել» են նաեւ պատերազմի զոհերի ծնողներին, ովքեր, լինելով բաւականին էմոցիոնալ եւ յուզական հոգեվիճակում, բաւականին կոշտ որակումներ են հնչեցնում այդ օրերին իշխանութիւնների եւ բանակի հրամկազմի հասցէին։

Մարդկութեան պատմութիւնը շատ է տեսել պատերազմներ ու հազարաւոր ճակատամարտեր, որոնք, բնականաբար, յաղթել են զինւորի միջոցով, սակայն անտրամաբանական է, երբ պատերազմի մասին խօսելով՝ չի կարեւորւում հրամանատարութեան կատարած ահռելի աշխատանքը։ Քանիցս են տարբեր առիթներով շատ ծնողներ ու քաղաքական շահադիտական նպատակներ ունեցող անձինք անւանարկել բանակի հրամանատարութեանը՝ իբր թէ ապրիլեան այդ օրերին անգործութեան կամ ուղղակի իրավիճակին չտիրապետելու մասին բարձրագոչ յայտարարութիւններ հնչեցնելով։

Բաւականին զարմանալի ու անբացատրելի է, որ գործող իշխանութիւնները մի իւրայատուկ տակտիկայով քաղաքական շահարկումներ են անում՝ առաջնային դերակատարութիւն տալով զոհւածների գործօնին, եւ ապրիլեանը բնաւ առաջին դէպքը չէ․ տարիներ շարունակ քաղաքական շահարկումների ու բանավէճի առիթ է հանդիսացել նաեւ Մարտի 1-ի զոհերի արեան հանգամանքը, այն տարիներ ի վեր լուրջ «քաղաքական գործօն» էր։ Ահա այս ենթատեքստում «տրամաբանւած» է փոխխօսնակ Ալէն Սիմոնեանի օրերս հնչեցրած այն միտքը, որ «Հայաստանն ապրիլեան պատերազմում պարտւել է»։ Այն փաստը, որ անմեղ զոհերին ու նրանց թափւած արիւնը դարձւում է «քաղաքական առանցք»՝ քաղաքական անբարոյականութիւնից բացի, այլ բնորոշում չի կարող ուեննալ։

Որքա՞ն կարելի է մարդկանց նուրբ ու զգայուն թելերի վրայ խաղալով՝ ստեղծել հանրային աջակցութեան մթնոլորտ կամ ուղղակի ամբոխահաճոյ յայտարարութիւններ անել։

Վերոնշեալից վստահաբար կարող ենք եզրակացնել, որ նման պարտւողական գաղափարներ կրող քաղաքական ուժը չի կարող յաջողել, քանի որ ակնյայտ է, որ նրանց մօտ հեգեմոն է պարտւողի ու թոյլի հոգեվիճակը։

Մի քանի կարեւոր ու առանցքային փաստ եւս. անհասկանալի է, որ ապրիլեան պատերազմի մասին նման վերաբերմունք ունեցող Փաշինեանը ՀՀ պաշտպանութեան նախարար է նշանակել Դաւիթ Տօնոյեանին, ով ապրիլեան պատերազմի օրերին Պնախարարի առաջին տեղակալն էր եւ ոլորտի առանցքային պատասխանատուներից մէկը։ Տօնոյեանը, բնականաբար, լինելով կադրային գեներալ եւ ոլորտում կայացած անհատ, փայլուն պատկերացնում է եւ տիրապետում է գործընթացի ամենանեղ դետալներին, սակայն անբացատրելի է, թէ տւեալ պարագայում իշխանութիւններն ինչո՞ւ են շարունակում նման հակաազգային գործելաոճը։

Այս ընդհանուր գործընթացում, որքան էլ զարմանալի է, խօսելով, իրենց բնորոշմամբ, ապրիլեանի «ձախողումների» մասին, Նիկոլ Փաշինեանն ու իր «համհարզները», չգիտես ինչու, մոռանում են մի շատ առանցքային դրւագ եւս։ Ապրիլեանի օրերին ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Մովսէս Յակոբեանն էր, ում մասին, չգիտես ինչու, շատ կասկածելի հանգամանքներով, բոլորը լռում են, աւելին՝ տեղեկութիւններ կան, որ գործող իշխանութիւնների «սիրելի» գեներալին Փաշինեանը պատրաստւում է սատարել Արցախում սպասւող առաջիկայ նախագահական ընտրութիւններում։ Ստացւում է, որ իշխանութիւնների առաջ քաշած մեղադրանքներն ու կասկածելի պահւածքը վերաբերում է բոլորին, բայց ոչ՝ Յակոբեանին։

Ամփոփելով՝ յիշենք մի կարեւոր ու ուսուցողական աֆորիզմ՝ առաքինութեան մասին լաւ դատողութիւններ անելը դեռեւս չի նշանակում՝ լինել առաքինի, իսկ խորհրդածութիւններում արդարացի լինելը դեռեւս չի նշանակում՝ գործնականում լինել արդարացի»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։