Հա

Քաղաքական

10/07/2019 - 12:20

Ե՞րբ է լինելու Մնացականեան-Մամեդեարով յաջորդ հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մամեդեարովի հետ վաշինգտոնեան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը փութացել էր Արցախ, դիւանագիտական չափանիշներով բաւականին երկար` եռօրեայ այցով: Ինչպէ՞ս էք գնահատում արցախեան կողմի հետ բանակցութիւնները՝ հարցրինք նրան։ «Շատ արդիւնաւէտ` թէ՛ մեր դիրքորոշումների գնահատման, թէ՛ երկխօսութեան, բոլորով գործընթացին ներգրաււած լինելու առումներով»:

«alikonline.ir» - «Հրապարակ»-ը գրում է․ «Մամեդեարովի հետ վաշինգտոնեան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը փութացել էր Արցախ, դիւանագիտական չափանիշներով բաւականին երկար` եռօրեայ այցով: Ինչպէ՞ս էք գնահատում արցախեան կողմի հետ բանակցութիւնները՝ հարցրինք նրան։ «Շատ արդիւնաւէտ` թէ՛ մեր դիրքորոշումների գնահատման, թէ՛ երկխօսութեան, բոլորով գործընթացին ներգրաււած լինելու առումներով»:

Կապ ունէ՞ր արցախեան այցը վաշինգտոնեան բանակցութիւնների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապէս միմեանց հետ շփւում ենք` դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապէս միմեանց ներգրաււած ենք պահում գործընթացին»: 

ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչութեան Թուրքիայի բաժնի վարիչ)  Կարէն Միրզոյեանի ներգրաււելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մէջ, փորձագիտական շրջանակների մօտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստւում ադրբեջանական «ղարաբաղեան համայնքի» ներգրաւման համար։ «Եզրակացութիւնների որեւէ կարիք չկայ այդ առումով, որովհետեւ պարոն Միրզոյեանն ունի տարբեր գործառոյթներ, որոնք պէտք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:

Իսկ Ձեր յաջորդ հանդիպումը Մամեդեարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կը յայտարարենք, ինչպէս ընդունւած է` միաժամանակ, նոյն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրաւունք չունեմ ասելու, եթէ մի փոքր վերլուծէք, կարող էք կռահել»: «Վերլուծեցինք» եւ գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նիւ Եօրք` սեպտեմբեր։ Լռութիւնը համաձայնութեան նշա՞ն է։ Զ. Մնացականեանը լուռ ժպիտով նստեց աւտոմեքենան»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։