Հա

Քաղաքական

10/07/2019 - 14:50

Հակամարտութիւնը ռազմական լուծում չունի. Տուսկն ու Փաշինեանը քննարկել են ԼՂ հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը քննարկւել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցը: Հանդիպումից յետոյ հրաւիրւած մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ը  քաջալերւած է այս տարւայ զարգացումների դինամիկայով եւ պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրայ:

«alikonline.ir» - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպմանը քննարկւել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցը: Հանդիպումից յետոյ հրաւիրւած մամուլի ասուլիսում Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ը  քաջալերւած է այս տարւայ զարգացումների դինամիկայով եւ պատրաստակամ է շեշտադրումներ անել մարդասիրական խնդիրների վրայ: Եւրոպական խորհրդի նախագահը նշեց, որ իրենք կիսում են Մինսկի խմբի համանախագահների մտահոգութիւնը շփման գծի երկայնքով վերջին զոհերի, ինչպէս նաեւ էսկալացիոն յայտարարութիւնների հետ կապւած:

«Կողմերը պէտք է զսպւածութիւն ցուցաբերեն եւ միջոցներ ձեռնարկեն վերականգնելու այն միջավայրը, որը նպաստաւոր կը լինի խաղաղութեանը, իրական բանակցութիւններին: Հակամարտութիւնը ռազմական լուծում չունի եւ այստեղ քաղաքական հանգուցալուծում է պէտք, որը կը համապատասխանի միջազգային իրաւունքին եւ սկզբունքներին: Եւրոմիութիւնը շարունակում է  լիաթոք օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ արդար ու տեւական հանգուցալուծում գտնելու շեշտադրութեանը՝ ելնելով Հելսինկեան հիմնարար ակտի եզրափակիչ դրոյթներից: Եւրոմիութիւնը սատարում է խաղաղութեան կառուցման գործողութիւններին, պատրաստ է սատարել ժողովուրդներին խաղաղութեան նախապատրաստող միջոցներին»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դոնալդ Տուսկը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։