Հա

Քաղաքական

24/07/2019 - 09:20

Կեանքի դժւարին իրավիճակը յորդորով եւ պահանջելով չի փոխւում

Մեր երկրի Սահմանադրութեամբ դեռեւս ամրագրւած է՝ Հայաստանի Հանրապետութիւնը սոցիալական պետութիւն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պէտք է հանդիսանայ սոցիալական շուկայական տնտեսութիւնը, ոչ թէ վայրի կապիտալիզմը: Պետական քաղաքականութիւնն էլ պէտք է ուղղւած լինի ընդհանուր տնտեսական բարեկեցութեանը եւ սոցիալական արդարութեանը, ոչ թէ իրենց սոցիալական խնդիրների համար մարդուն մեղադրելուն եւ դրանց լուծման համար անհասկանալի պահանջներ եւ յորդորներ յղելուն:

Մեր երկրի Սահմանադրութեամբ դեռեւս ամրագրւած է՝ Հայաստանի Հանրապետութիւնը սոցիալական պետութիւն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքը պէտք է հանդիսանայ սոցիալական շուկայական տնտեսութիւնը, ոչ թէ վայրի կապիտալիզմը: Պետական քաղաքականութիւնն էլ պէտք է ուղղւած լինի ընդհանուր տնտեսական բարեկեցութեանը եւ սոցիալական արդարութեանը, ոչ թէ իրենց սոցիալական խնդիրների համար մարդուն մեղադրելուն եւ դրանց լուծման համար անհասկանալի պահանջներ եւ յորդորներ յղելուն:

Սահմանադրութեամբ յստակ է պետութեան դերն ու պարտաւորութիւնը՝ իւրաքանչիւր քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման եւ արժանապատիւ գոյութեան ապահովման գործում:

Ցաւօք՝ իրողութիւնը շարունակում է մնալ հակառակը:

Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու առարկայական այն փաստը, որ անկախացումից ի վեր Հայաստանում դեռեւս լուծւած չեն սոցիալական բազմաբնոյթ ու տարածւած մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում արդիւնք են տնտեսութեան տարերային զարգացման ու շուկայի ձախողումների:

Նախորդ շուրջ երեսուն տարիներին արձանագրւած տնտեսութեան ոլորտների հատւածական աճը, եթէ նոյնիսկ այդ չափով առկայ է եղել, ինքնաբերաբար չի յանգեցնել սոցիալական խորացող խնդիրների լուծմանը:

Վերջին իշխանափոխութիւնից յետոյ էլ պետութիւնը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրութեամբ ամրագրւած իր սոցիալական պարտաւորութիւններից՝ «թօթափելով» իր սոցիալական բեռը.

- սոցիալական պաշտպանութեան ոլորտի հիմնական բարեփոխումների յետաձգում, համակարգային կառավարման լիարժէք բացակայութիւն,

- պետական համակարգում նախատեսւող աշխատատեղերի կրճատում եւ աշխատավարձերի աճի փաստացի բացակայութիւն,

- հարկային համակարգի սոցիալական բաղադրիչի ամբողջական վերացում՝ համահարթեցւած մէկ դրոյքաչափով եկամտահարկի քաղաքականութիւն,

- անուղղակի հարկերի բեռի աւելացում եւ դրա արդիւնքում՝ առաջնային սպառողական ապրանքների գնաճ,

- կենսապահովման նւազագոյն զամբիւղի արժէքից ցածր նւազագոյն աշխատավարձի չափի պահպանում, անապահովութեան նպաստների չափի զրոյական աճ,

- զբաղւածութեան պետական ծրագրերին յատկացւող միջոցների զրոյական աճ, ծրագրերի 70 տոկոսից աւելի չափով թերակատարում եւ այլն:

Արդիւնքում՝ մեր երկրում բազմահիմք աղքատութիւնը շարունակում է արմատաւորւել եւ իրական նոր դրսեւորումներ է ստանում՝ հակառակ ընտրութիւնից ընտրութիւն քաղաքական գրեթէ բոլոր ուժերի կողմից հռչակւող սոցիալական կարգախօսերի:

Եւ որքան էլ իշխանութիւնները ցանկանան ու յայտարարեն, միեւնոյն է տնտեսական աճի արդիւնքները ինքնաբերաբար չեն մտնելու իւրաքանչիւր քաղաքացու տուն եւ չեն փոխելու իւրաքանչիւրի կեանքի որակը:

Ի վերջոյ պէտք է արձանագրենք, որ սոցիալական համարւող պետութիւնը պէտք է ստանձնի ոչ միայն ազատ, կոռուպցիայից զերծ տնտեսվարման մրցակցային պայմաններ ապահովողի դեր, այլեւ պէտք է ունենայ լիարժէք մասնակցութիւն եւ յստակ պարտաւորութիւններ՝ աղքատութիւնից զերծ, համերաշխ հասարակութիւն ձեւաւորելու գործում:

Մարդկանց ապրուստի միակ միջոցն արգելելուց առաջ պէտք է այդ մարդկանց համար ապահովւի օրինական եւ համարժէք զբաղւածութիւն: Այդ քաղաքացիներն ունեն հէնց այդպիսի մօտեցման սպասումներ: Որեւէ գործազուրկի չես կարող համոզել, որ համակարգային կառավարման բացակայութեան հետեւանքում զբաղւածութեան պետական աջակցութեան միջոցների ընդամենը 25 տոկոսն է ծախսւել, եւ դա նրա համար լաւ է:

Սոցիալական աջակցութեան պասիւ՝ նպաստի քաղաքականութիւնից պէտք է անցում կատարել աղքատութեան յաղթահարման, զբաղւածութեան խթանման ակտիւ՝ արդիւնքի միտւած քաղաքականութեան:

Հիմնական նպատակը պէտք է լինի այն, որ աշխատանքային տարիքի աշխատունակ եւ գործազուրկ իւրաքանչիւր անձի պէտք է առաջարկւի պետական աջակցութեամբ կայուն զբաղւածութիւն կամ ինքնազբաղւածութիւն:

Այս դէպքում արդարացւած կը լինի նաեւ պետութեան կողմից քաղաքացիներին ուղղւած պահանջը՝ աշխատել եւ սեփական քրտինքով բարելաւել իր եւ իր ընտանիքի կեանքի որակը:

Ցաւօք՝ տեսնում ենք հակառակը եւ առկայ մտավախութիւնը դառնում է իրական:

Այս ընթացքով ոչ թէ մեր կեանքի իրողութիւնները մի օր կը համապատասխանեն Սահմանադրութեանը, այլ Սահմանադրութիւնը «կը սրբագրւի» եւ կը դառնայ առկայ իրողութիւնների արտացոլումը:

 

Թադէոս Աւետիսեան

ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի

ծրագրերի համակարգող, տնտեսագէտ

Յարակից լուրեր

  • Ընկերական մտորումներ
    Ընկերական մտորումներ

    Վերջերս հաւաքական զրոյցի մը ընթացքին յայտնուեցաւ այն կարծիքը, թէ սփիւռքահայ կեանքի մէջ լճացում մը, եթէ ոչ արդէն նահանջ մը կ՚արձանագրուի. պատճա՞ռը՝ մեր աւանդական կուսակցութիւններու, իրենց ուղեկից կազմակերպութիւններով հանդերձ եւ թեմական-եկեղեցական կառոյցներու ժամանակավրէպ դարձած ըլլալն է։

  • Ստեփան Դանիէլեան. «Սուպեր վարչապետութիւնից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետութիւն»
    Ստեփան Դանիէլեան. «Սուպեր վարչապետութիւնից անցում ենք կատարում անվերահսկելի վարչապետութիւն»

    Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանի կարծիքով, ԱԺ-ում քննարկւել է մի նախագիծ, որով ԱԱԾ եւ ոստիկանապետի պաշտօնները դառնում են քաղաքական։

  • Հայաստանի անկայունութեան արտաքին «հմայքը»
    Հայաստանի անկայունութեան արտաքին «հմայքը»

    Գործող իշխանութիւններն ու նրանց առաջնորդը շատ են խօսում «Թաւշեայ յեղափոխութեանն» որեւէ արտաքին ուժի աջակցութեան բացառման մասին: Այս թեզը չի կարող ճշմարիտ լինել մի շարք պատճառներով. 

  • Ծանիր զքեզ, Սփիւռք
    Ծանիր զքեզ, Սփիւռք

    Ցեղասպանութեան հետեւանքով եւ Հայաստանի խորհրդայնացումէն յետոյ աշխարհացրիւ հայութեան համայնքային կազմակերպումը, որ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով ինքզինք ճանչցաւ որպէս Սփիւռք, իր գոյապայքարը իմաստաւորեց եռակի յարացոյցով մը՝ վերապրում, հայապահպանում, հայրենադարձութիւն:

  • Սփիւռքի նկատմամբ թէ համար
    Սփիւռքի նկատմամբ թէ համար

    «Հիմա ասեմ, թէ որն է խնդիրը, որ մենք ունենում ենք՝ կապւած սփիւռքի կառուցւածքի հետ: 30 տարի առաջ սփիւռքի 90%-ը ներգրաււած էր մեր ճանաչած կազմակերպութիւններում՝ սփիւռքի խոշոր հաստատութիւններում: Այսօր սփիւռքի 90%-ը դուրս է այս կառոյցներից, այսինքն՝ այսօր մենք չունենք հաղորդակցման յստակ կապեր սփիւռքահայերի 90%-ի հետ»: Այս դիտարկումը պատկանում է վարչապետ Նիկոլ Փաշինեանին, գրի է առնւել ու հրապարակւել ֆրանսահայ պարբերականներից Nouvelle d՛Armenie-ում, հայերէն թարգմանւել «Առաւօտ» կայքէջի կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։