Հա

Քաղաքական

30/07/2019 - 11:50

«Եկեղեցու ուղղութեամբ նոր յարձակումներ կը լինեն». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները անցած շաբաթ յայտարարութեամբ են հանդէս եկել «Կանանց նկատմամբ բռնութեան եւ ընտանեկան բռնութեան կանխարգելման եւ դրանց դէմ պայքարի մասին» Եւրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլեան կոնւենցիայի վերաբերեալ։

«alikonline.ir» - «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի եպիսկոպոսները եւ թեմակալ առաջնորդները անցած շաբաթ յայտարարութեամբ են հանդէս եկել «Կանանց նկատմամբ բռնութեան եւ ընտանեկան բռնութեան կանխարգելման եւ դրանց դէմ պայքարի մասին» Եւրոպայի խորհրդի կամ, այլ կերպ ասած, Ստամբուլեան կոնւենցիայի վերաբերեալ։

Եկեղեցականները մասնաւորաբար յորդորում են հայրենի իշխանութեան պատասխանատու մարմիններին՝ զերծ մնալ փաստաթղթի վաւերացումից։ Այս յայտարարութիւնից յետոյ որոշակի շրջանակներ ագրեսիւ պահւածք դրսեւորեցին Հայ առաքելական եկեղեցու դէմ։ Ի դէպ, դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց յեղափոխութեան եւ Նիկոլ Փաշինեանի աջակից են համարում, ոմանք նոյնիսկ խիստ անձնական նկատառումներով «Հռոմի պապից աւելի կաթոլիկ են», բայց իրենց ծայրայեղականութեամբ, անհաւասարակշռւածութեամբ, ընդհանրապէս ամենօրեայ պահւածքով ամենամեծ վնասն են տալիս Փաշինեանին։

Հայ Առաքելական Եկեղեցու դէմ նման դրսեւորումները նորութիւն չեն։ Դեռ մօտ 20 օր առաջ «Փաստ» օրաթերթը տեղեկութիւններ էր ստացել, որ վերոնշեալ շրջանակները յուժկու յարձակումներ են նախապատրաստում Եկեղեցու եւ Կաթողիկոսի դէմ, ուղղակի սպասում են յարմար առիթի։

Առիթը եկաւ, այն էլ՝ այդ նոյն շրջանակների համար չափազանց ցաւոտ՝ Ստամբուլեան կոնւենցիայի տեսքով։ Սակայն մեր աղբիւրները պնդում են, որ այս կսմիթները «միայն ձնծաղիկներն են», առաջիկայում մեծածաւալ, կազմակերպւած նոր յարձակումներ են սպասւում Հայ Առաքելական Եկեղեցու ուղղութեամբ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։