Հա

Քաղաքական

30/07/2019 - 13:10

Հայկոյի «հաւաքած» աղբի ֆոնին արտահերթ ընտրութիւնները գրեթէ անխուսափելի են. «Իրատես»

«Իրատես» պարբերականը գրում է. «Աշունն արդէն թակում է Նիկոլի դուռը։ Քաղաքական աշունը։ Այն ջրբաժանն է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը յաւուր պատշաճի պատրաստւում են աշնանային զարգացումներին, այլեւ մէկ այլ պարզունակ պատճառով։

«alikonline.ir» - «Իրատես» պարբերականը գրում է. «Աշունն արդէն թակում է Նիկոլի դուռը։ Քաղաքական աշունը։ Այն ջրբաժանն է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը յաւուր պատշաճի պատրաստւում են աշնանային զարգացումներին, այլեւ մէկ այլ պարզունակ պատճառով։

Լրանում է Նիկոլի վարչապետութեան մէկ տարին, ինչն ինքնին նշանակում է՝ կարելի է նրան հրաժարականի պահանջ ներկայացնել։ Ըստ Սահմանադրութեան։ Սրան դեռ կանդրադառնանք, առաջ գնալով էլ ասենք՝ նախորդ օրը՝ Վարդավառին, լւացւած գորգերի միակ սիմւոլիկ՝ նշանային համակարգը մէկն էր. արդեօք դրանք կը հասցնեն մինչեւ աշուն չորանալ։

Մինչ Նիկոլի գորգերը կը չորանան, որպէսզի նա դրանց վրայ նստի ու Ալաէդդինի պէս թռչի աշնանն իրեն սպասող մեծ մարտահրաւէրների վրայով, նկատենք. Նիկոլի յոյսն ու հաշւարկը, խոշոր առումով, յեղափոխութիւնից առաջ, ըն­թացքում եւ յետոյ եղել է այն, որ թաւշեայ յեղափո­խութիւնը կարտահանւի Ռուսաստան ու Իրան, իրեն պէտք է ընդամենը ժամանակ շահել, դա­դարը պահել, որպէսզի, այսպէս ասած, գէոքաղաքական գործընթացներն ի լրումին հասնեն, ինչից յետոյ իր յանձնառութիւնները յեղափո­խութեան եւ համաշխարհային տէրերի առջեւ կը դառնան լոկ տեխնիկայի գործ, քանզի «արտա­հանումից» յետոյ ինքնին հեշտ կը լինի Հայաստա­նը տեղափոխել ամերիկեան-եւրաատլանտեան ուղու վրայ՝ առանց մեծ գլխացաւանքների։

Իհարկէ, մի քիչ ռոմանտիկ է այս «տեսլակա­նը», սակայն պակաս ռոմանտիկ չէր նաեւ Նիկոլի քայլելը, մինչեւ կառավարութիւն՝ վարչապետի աթոռին հասնելը, խորհրդարանի «առումը» եւս պակաս հովւերգական չէր, դրանից առաջ էլ՝ քաղաքապետարանի «սպիտակեցումը», որպէսզի Երեւանի կեղտն ու աղբը այդ ֆոնին աւելի լաւ երեւան... Բայց եկէք մի պահ ձգենք պաու­զան, զի Նիկոլի աշնան մասին խօսելով, պէտք է յատկանշել, նա աշունը միայնակ չի դիմաւորի, նրան կը միանայ քաղաքապետ Կարգին Հայկոյի «կարգին աշունը»։

Այո, աշնանը Հայկ Մարութեանին հրաժարա­կան է պարտադրւելու։ Այո, մի զարմացէք, չի բացառւում նաեւ, որ Երեւանը կը գնայ քաղաքապետի արտահերթ ընտրութիւնների, որովհետեւ «Իմ քայլը» հարմար քաղաքապետի թեկնածու չունի, եւ երբ խօսւում է Սուրէն Պապիկեանի կամ Տիգրան Աւինեանի մասին, ուղղակի աբսուրդ է. քա­ղաքապետ պէտք է դառնայ աւագանու որեւէ ան­դամ, իսկ այդպիսին «Քայլում» չկայ, այնպէս որ, Հայկոյի «հաւաքած» աղբի ֆոնին արտահերթ ընտրութիւնները գրեթէ անխուսափելի են։ Ու քանի որ Նիկոլ Փաշինեանի վարկանիշն ուղիղ համեմատական է աղբի կոյտերի բրգացմանը, ապա Երեւանի քաղաքապետի սպասւող ընտ­րութիւնները կը լինեն այն ջրբաժանը, որից յետոյ յարմար իրադրութիւն կառաջանայ Նիկոլ Փաշինեանին խորհրդարանում հրաժարականի տա­նելու։

Յարակից լուրեր

  • ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին
    ՀՀ վարչապետն անդրադարձաւ իրանահայերին բանկերի կողմից վարկ չտրամադրելու խնդրին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը միաժամանակ Հայաստանի եւ Իրանի քաղաքացի հանդիսացողներին յորդորում է որեւէ բանկի կողմից վարկ չստանալու դէպքում դիմել մէկ այլ բանկ` նշելով, որ կառավարութիւնը բանկին չի կարող պարտադրել, որպէսզի այն վարկ տրամադրի։

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ
    Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ

    Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը:

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։