Հա

Քաղաքական

06/08/2019 - 09:15

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցաւ հանրահաւաք․ մասնակցում էին ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երէկ՝ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել հանրահաւաք որի ընթացքում ելոյթ են ունեցելւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Արցախի նախագահ Բակօ Սահակեանը։

«alikonline.ir» - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երէկ՝ օգոստոսի 5-ին տեղի է ունեցել հանրահաւաք որի ընթացքում ելոյթ են ունեցելւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Արցախի նախագահ Բակօ Սահակեանը։

 

Արցախի բռնած ուղին անշրջելի է

Բակօ Սահակեանն իր խօսքում ընդգծել է, որ Արցախի ընտրած ուղին անշրջելի է, եւ, անկախ այս կամ այն իրադարձութիւնից, Արցախը գնալու է առաջադրանքների ու երազանքների իրագործմանն ընդառաջ: Նա շեշտել է, որ հետևողականօրէն աշխատելու են իրականացնելու՝ Արցախի Հանրապետութեան անկախութեան միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մօտենալով հայութեան գլխաւոր երազանքին՝ ունենալ միացեալ հայրենիք:

ԱՀ նախագահը նշել է, որ տարիներ առաջ արցախցիները ելան ոտքի ու ի լուր աշխարհի յայտարարեցին, որ չեն հանդուրժելու, չեն համակերպւելու ազգային արժանապատւութեան ոտնահարմանը:

«Առաջինն արձագանքել է Հայաստանն ու աշխարհասփիւռ հայութիւնը, ու այդ ժամանակւանից սկսած Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնությիւնն ընդունել ենք որպէս մտածելակերպ, կենսակերպ: Այդ նոյն եռամիասնութեամբ յաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, լուծել ենք ու լուծում ենք բազմաթիւ ծրագրեր: Այդ եռամիասնութեան շնորհիւ թեւակոխել ենք կայուն փուլ: Ասել ենք, որ հայ ժողովրդի ամենամեծ սխրագործութիւններից մէկը արցախեան շարժումն է: Այսօր՝ այստեղ, եւս յայտարարում եմ, որ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելութիւնը հաստատակամութեամբ կատարելու՝  ստեղծելու նախադրեալներ յաջորդ յաղթանակների համար: Ողջունելով Հայաստանի վարչապետին, մեր քոյրերին, եղբայրներին, ուզում եմ ասել, որ մեր ընտրած ուղին անշրջելի է: Մենք գնալու ենք մեր առաջադրանքների ու երազանքների ետեւից, հետեւողականօրէն աշխատանքներ ենք իրականացնելու Արցախի միջազգային ճանաչման համար ՝ մօտենալով միացեալ հայրենիք ունենալու մեր երազանքին»,- ասել է Բակօ Սահակեանը:

 

Արցախը Հայաստան է եւ վե՛րջ

Իր ելոյթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինենաը ներկայացրել է մինչեւ 2050 թւականը զարգացման ռազմավարական նպատակները։ Նա նշել է, որ պահը պատեհ է համարում համազգային քննարկմանը ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է կարողանայ լուծել մինչեւ 2050 թւականը։

«Ըստ այդմ, մինչեւ 2050 թւականը պէտք է կարողանանք լուծել հետեւեալ խնդիրները․ Հայաստանի բնակչութիւնը հասցնել առնւազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղւածութեան հարց եւ վերացնել աղքատութիւնը, Հայաստանը դարձնել արդիւնաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդիւնքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժէքը գերազանցող առնւազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերութիւն եւ 10 հազար աշխատող ստարտափ, եօթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակութեան ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնւազն առաջին քսանեակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդիւնաւէտ հետախուզական ծառայութիւններից մէկը, ապահովել առողջապահական ծառայութիւնների 100 տոկոսանոց հասանելիութիւն եւ առողջապահութեան ֆինանսաւորումը քսանապատկել, կրթութիւնը դարձնել ազգային ապրելակերպ, կրթութեան եւ գիտութեան ֆինանսաւորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբօսաշրջիկների թիւը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը դարձնել Եւրոպայի եւ/կամ աշխարհի առաջնութեան մեդալակիր, նւաճել 25 օլիմպիական ոսկէ մեդալ եւ ունենալ շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- ընդգծել է Փաշինեանը։

ՀՀ վարչապետի խօսքով՝ շատերը կը հարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասւած չէ․ «Պատասխանը շատ պարզ է, որովհետեւ Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»։

Յարակից լուրեր

  • Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել
    Պոպուլիստի «ճակատագիրը»․ ասել այն, ինչ ամբոխն ուզում է լսել

    Ինչո՞ւ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանի զարգացման կարճաժամկէտ եւ միջնաժամկէտ զարգացման ծրագրերը բախտի քմահաճոյքին թողած, որոշեց ներկայացնել 2050 թ. Հայաստանի «տեսլականը»։ Ընդ որում` կոնկրետ թւերով ու ցուցանիշներով, այն դէպքում, երբ ՀՀ կառավարութեան գործունէութեան հնգամեայ ծրագրում շատ քիչ են կոնկրետ թւերը։ Ի՞նչ երեւոյթի հետ գործ ունենք։

  • ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին
    ՀՀ տնտեսութեան սեւ-սպիտակը. ինչու տնտեսագէտին չի ոգեւորում այն, ինչ ոգեւորել է վարչապետին

    Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն աւելացել են, բայց տնտեսութեան կառուցւածքը չի փոխւել։

    Ի տարբերութիւն ՀՀ վարչապետի, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամեակային ցուցանիշներով ոգեւորւած չէ։

  • Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ
    Հակասութիւն կայ վարչապետի յայտարարած թւերի եւ կառավարութեան ծրագրի միջեւ

    Ժողովրդագրութեան ոլորտը բաւականին բարդ ոլորտ է, եւ ցաւով պիտի արձանագրենք, որ մեր հասարակութիւնը արդէն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիութեան ցուցանիշները էապէս բացասական միտում ունեն եւ արդէն տարիներ շարունակ, եւ դա շարունակւում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադէոս Աւետիսեանը:

  • Վարչապետի արտայայտութիւնների մասին
    Վարչապետի արտայայտութիւնների մասին

    Մի քանի օր է անընդհատ մտածում եմ, Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում կայացած ժողովրդական հաւաքի ընթացքում, ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինեանի արտայայտած մտքերի շուրջ, որն ոչ այլ ինչ է եթէ ոչ ժողովրդի սրտից ու հոգուց ելած խօսք ու բաղձանք: Ախր այն որ հայն է, որ չի ցանկանայ մեր ժողովրդի թիւն աւելանայ, ոչ թէ հինգ միլիոնով, այլ կրկնակի եւ մի բան էլ աւել, քանզի քանակն է որ ծնում է նաեւ համապատասխան որակ:

  • ՀՀ վարչապետը Հանրապաետութեան նախագահին հրաւիրել է ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի նիստին
    ՀՀ վարչապետը Հանրապաետութեան նախագահին հրաւիրել է ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի նիստին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին հրաւիրել է Երեւան` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագոյն խորհրդի նիստին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։