Հա

Քաղաքական

08/08/2019 - 10:40

BBC-ի հակաղարաբաղեան պրոպագանդան որպէս Բրիտանական քաղաքականութեան մաս

Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«BBC-ն «Ով գնդակահարեց ցուցարաներին Երեւանում 2008-ի՞ն. հետաքննութիւնը ցոյց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նիւթ է հրապարակել, թէ իբր «ցուցարաների գնդակահարումը կազմակերպել է» Արցախի պաշտպանութեան փոխնախարար գեներալ մայոր Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկին)։ Ընդ որում, այս պնդումը երեք անգամ է արւում։ 

«alikonline.ir» - Հրապարակախօս Վահան Իշխանեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«BBC-ն «Ով գնդակահարեց ցուցարաներին Երեւանում 2008-ի՞ն. հետաքննութիւնը ցոյց է տալիս Ղարաբաղի ջոկատին» վերնագրով նիւթ է հրապարակել, թէ իբր «ցուցարաների գնդակահարումը կազմակերպել է» Արցախի պաշտպանութեան փոխնախարար գեներալ մայոր Սամուէլ Կարապետեանը (Օգանովսկին)։ Ընդ որում, այս պնդումը երեք անգամ է արւում։ 

Լրագրողական բարեխղճութիւնը առնւազն պահանջում էր մարտի 1-ի 10 զոհերի սպանութեան հանգամանքները պատմել, որից կերեւար, որ սպանւածներից երկուսը ոստիկան են եղել, որոնցից մէկը զոհւել է ցուցարների կողմից նետւած նռնակից, միւսը ցուցարների կողմից արձակւած կրակոցից, որ ցուցարներից երեքը սպանւել են ցոյց ցրող ոստիկանական յատուկ միջոց Չերեմուխայից։

Սակայն երբ խօսքը վերաբերում է Մեծ֊ Բիրտանիայի արտակքին քաղաքականութեանը, բարեխղճութեան դասեր տւող BBC-ն կեղծ լուրերի գրոհ է սկսում։ 

Թէ ինչպէս է BBC-ն կեղծում իրականութիւնը կարող էք իմանալ հետաքննող լրագրող Ջոն Պիլջերի (John Pilger) ֆիլմերից եւ յօդւածներից (օրինակ նայէք «Պատերազմ որ դուք չէք տեսել» ( The War You Don't See) ֆիլմը, ուր նաեւ BBC-ի նախկին թղթակիցն է խօսում, թէ ինչպէս էին «լուրերով» մանիպուլիացնում հասարակութիւնը)։

BBC-ի այս վերջին թողարկումն էլ արտայայտում է Մեծ Բրիտանիայի շահերը, որ Ադրբեջանի իշխանութիւնների թիկուքն է եւ պաշտպանում է Ղարաբաղեան կարգաւորման ադրեբեջանական դիրքորոշումը, եւ այս կոնտեքստում էլ BBC-ն վարկաբեկում է Արցախը։ 

Բրիտանականան ադրաբեջանամէտ քաղաքականութեան մի քանի օրինակ. 

Եւրոխորհրդի նախկին գլխաւոր քարտուղար բրիտանացի Թերի Դեւիսը, որը, սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը, 2007-ին Լեռնային Ղարաբաղում անցկացւած ընտրութիւնները ծաղրական տօնով համեմատել էր Եւրոպայում սեքսուալ փոքրամասնութիւնների խօսքի ազատութեան սահմանափակման դէպքերի հետ:

Իսկ Ադրբեջանում 2008-ին անցկացւած սահմանադրական փոփոխութիւնները, որոնց համաձայն նոյն անձը կարող է անընդհատ վերընտրւել նախագահ, մէկ այլ բրիտանացի պատգամաւոր, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Մայքլ Հենկոկը ողջունեց` յայտարարելով, թէ դա ադրբեջանական ժողովրդի ընտրութիւնն է. «Մարդիկ իրաւունք ունեն նախագահ ընտրել նրան, ում ուզում են, ինչքան ուզում են ու քանի անգամ ուզում են»:
Դեռ 2008-ին Բրիթիշ Փեթրոլիումը (BP) Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղի 11 բաժնետէրերի շարքում ունէր 30.1 տոկոս մասնաբաժին: Բացի այդ, BP-ն ունի 34.1 տոկոս մասնաբաժին Ազերի-Չիրագ-Գունեշլի նաւթավայրային կոմպլեքսից, 25.5 տոկոս` Հարաւկովկասեան (Բաքու-Թբիլիսի-Էրզրում կամ Շահ-Դենիզ) նաւթամուղից եւ եւս 15 տոկոս` Ալով-Ալբորզ նաւթավայրից:

Նիկոլ Փաշինեանը վարչապետ դառնալուց յետոյ, անմիջապէս բացելով մարտի 1-ը փորձեց տանել այն ուղղութեամբ, որի մասին խօսում է BBC-ն՝ զոհերը կապել Արցախի հետ ու նաեւ մարտի 1-ի գործը տեղաւորեցնել նախապէս մշակւած սցենարի մէջ, բայց նախաքննութիւնը չի կարողանում սուտ յայտարարութիւնների տակից դուրս գալ, ուր մնաց այդ մասշտաբի կեղծիք անէր։ Սակայն նախաքննութեան «ձախողումը» փորձում է յաջողացնել BBC-ն։ 

Այսպիսով, աւելի է հաստատւում այն վարկածը, որ հայաստանցի-ղարաբաղցի արհեստական տարանջատումը դրսի յատուկ ծառայութիւններն են իրականացնում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։