Հա

Քաղաքական

11/08/2019 - 09:00

Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ

Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարէն Աբրահամեանի ուղեկցութեամբ, այցելել է ՊԲ արեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամաս:

«alikonline.ir» - Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարէն Աբրահամեանի ուղեկցութեամբ, այցելել է ՊԲ արեւելեան ուղղութեամբ տեղակայւած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամաս. տեղեկացնում է Tert.am-ը:

Առաջնագծում Բակօ Սահակեանը ծանօթացել է օպերատիւ-մարտավարական իրադրութեանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրւել վերջիններիս յուզող հարցերով եւ պարգեւատրել առաւել աչքի ընկած զինծառայողներին:

Նոյն օրը Արցախի Հանրապետութեան նախագահն ու ռազմական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել են Արցախում անցկացւած 7-րդ համահայկական խաղերի կամաւորների հետ: Բարձր գնահատելով կամաւորների աշխատանքը՝ Բակօ Սահակեանը շնորհակալութիւն է յայտնել վերջիններիս՝ նշելով, որ նրանք գերազանցել են սպասւող ակնկալիքները, ինչի ապացոյցն են համահայկական խաղերին մասնակից տարբեր երկրների պատւիրակութեան ղեկավարներից ստացւած արձագանքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։